Իջեւան քաղաքի Ազատամարտիկների փողոցի «կալցեւոյի» մոտ գտնվող այս քարակերտ, մետաղյա «սանրվածքով» գեղեցկուհին հայտնվել է տարբեր տղամարդ թեկնածուների շրջապատման մեջ: Իջեւանի բնակելի շենքերը ծածկված են կուսակցությունների եւ մեծամասնական թեկնածուների մեծաթիվ պաստառներով: Մայիսի 6-ից հետո խնդիր է լինելու պատերից դրանց մաքրել-քերելը: Հայտնի չէ, թե այդ գործն ինչ միջոցներով է արվելու: Տարին կիսվում է, սակայն համայնքի ավագանին չի հաստատել Իջեւանի այս տարվա բյուջեն:
Ոսկան Սարգսյան