Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք այնպես սրտանց ու հոգով են երգում հայերեն երգերը. Ռուսաստանի փոքրիկ երգիչները Գավառում

Ապրիլ 27,2012 13:55

Գավառի արվեստի դպրոցը հյուրընկալեց Մոսկվայի «Ալեքսեվսկիյ» մանկապատանեկական կենտրոնի սաներին` սոլիստ Վարվարա Մանթաշեվայի գլխավորությամբ:

Հայաստան ժամանած մանկական պատվիրակության կազմում էին 7 սաներ: Դպրոցում ազգությամբ ռուս սաները հանդես եկան հայ ժողովրդի կողմից սիրված հին ռուսական երգերի կատարմամբ: Ռուս սաների շուրթերից սահուն հայերենով հնչեցին «Ով սիրուն-սիրունը» եւ «Արմենիա» երգերը:

Միջոցառումը մեկումեջ համեմվում էր Գավառի արվեստի դպրոցի սաների պարային ու երաժշտական կատարումներով:

Ինչպես «Առավոտին» հաղորդեց Վարվարա Մանթաշեվան` 1981-91 թթ նա եղել է Գավառի երաժշտական դպրոցի հիմնադիրներից մեկը՝ ուսմասվարը, այնուհետեւ` տնօրենը:

«Արմատներս սերում են Թիֆլիսից, բայց ես հոգով ու սրտով կապված եմ Հայաստանին, Գավառին եւ միշտ ջանացել եմ, որ իմ աշակերտները ճանաչեն ու գնահատեն հայի իսկական արժեքն ու մարդկային որակները: Նրանք այնպես սրտանց ու հոգով են երգում հայերեն երգերը, լսում հայ ժողովրդի պատմությունը»,- ասաց երգի մասնագետ Վարվարա Մանթաշեվան:

Մանկապատանեկան կենտրոնի անդամները եղել էին նաեւ Սարդարապատում, այնտեղ էլ հանդես եկել կատարումներով:

Գաղափարի հեղինակը հայտնեց նաեւ, որ այցելության ողջ ծախսերը հոգացել են իր աշակերտների ծնողները:

Պատվիրակների կազմում էին սաների ծնողները, ովքեր տպավորված էին Հայաստանով, Գավառով, հայ ժողովրդի ջերմությամբ ու տաղանդով:

Այնուհետեւ հանձնվեցին փոխադարձ նվերներ եւ պատվոգրեր: Կնքվեց բարեկամության դաշինքը` հաջորդ հանդիպումը Մոսկվայում ունենալու ակնկալիքով:

 

Անի ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30