Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի ցուցակում Ռուբեն Ավագյանի ուսանողնե՞րն են

Ապրիլ 27,2012 13:45

«Մենք նոր ուժ ենք, մենք 2003-ին չենք մտել պայքարի, չենք մտել այս գետը, քանի որ այնտեղ էին օլիգարխներ և դատված մարդիկ»,-հայտարարեց «Միավորված հայեր» կուսակցության քաղաքական խորհրդի և վարչության նախագահ Ռուբեն Ավագյանը: Այնուհետև շարունակեց, թե մեր երկրին պետք են պետականամետ մարդիկ, ոչ թե դատվածներ: Դառնալով ներկայիս խորհրդարանին՝ ՄՀԿ առաջնորդն ասաց. «Շան գլուխը թաղված է ԱԺ-ում, այն որպես ախոռ վաղուց պետք է մաքրվեր»:

Aravot.am-ը պարոն Ավագյանին խնդրեց գնահատել իրենց շանսերը ԱԺ մուտք գործելու առումով, սակայն Ռ. Ավագյանն այդպես էլ կոնկրետ թվեր չասաց, այլ հայտարարեց, թե իրենց ընտրելու են այն մարդիկ, ովքեր հոգնել են թե´ իշխանութունից, թե´ ընդդիմությունից: Ըստ պարոն Ավագյանի՝ իրենք այն կուսակցությունն են, որ ոչ թե ընկնում է փողոց, այլ շրջիկ շտաբների միջոցով է հանդիպում ժողովրդին:

Մեր մյուս հարցին՝ իրատեսակա՞ն է այն  վարկածը, որ «Միավորված հայերը» մասնակցում է ընտրություներին ՀՀԿ-ի համար ձայներ բերելու համար, պարոն Ավագյանը պատասխանեց. «Մենք 5000 հոգանոց կուսակցություն ենք և ունենք մեր գործարար անդամները: Ուստի նրանց և անդամավճարների միջոցով ենք կազմակերպում մեր քարոզարշավը: Այդ պատճառով էլ մեր ծախսերը  344 հազար դրամ է, ոչ թե այլ կուսակցությունների նման 34 միլիոն դրամ: Ուստի, եթե որևէ մեկի հովանավորությունն  ունենայինք, ապա մեր ծախսերն այդքան չէին լինի»: Ասուլիսից հետո փոքր-ինչ անկեղծանալով՝ պարոն Ավագյանն ասաց, թե աշխատել է Ղարաբաղում, եղել է ՊՆ Պայմանագրային և արտաքին հարաբերությունների վարչության պետ, աշխատել է Սերժ Սարգսյանի, Վազգեն Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Դառնալով Հանրապետականի օգտին գործելու տեսակետին՝ պարոն Ավագյանը նշեց. «Եթե տեսնեի, որ Հանրապետականը պետականամետ գործունեություն է ծավալում, եթե այդ ուժն ի վիճակի լիներ լուծել ազգային խնդիրներ, ապա կլինեի Հանրապետականի կողքին: Մանավանդ, որ իմ ուսանողներից շատերը Հանրապետականի ցուցակում են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30