Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն ավելի բարեկիրթ է, քան իր թիկնապահները

Ապրիլ 27,2012 13:43

Ապրիլի 25-ին Նոյեմբերյան քաղաքում Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպման ժամանակ նախագահի թիկնապահների անդամներից մեկը հրել է կողբեցի հաշմանդամ ազատամարտիկ Վովա Երկնափեշյանին: Վերջինս «Առավոտի» թղթակցին ասաց, որ ընկնավորությամբ հիվանդ է, ցանկացած պահի կարող է մահանալ, նա իր առողջության հարցով նախագահից օգնություն էր հայցում: Նոյեմբերյանցի մի  ազատամարտիկ էլ վեճի  բռնվեց Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության աշխատակցի  հետ այն պատճառով, որ թիկնապահը նրան  կարգադրում էր  «հեռու քաշվել»: Ազատամարտիկն ասաց, որ այս հողը, սահմանն իրենք են պաշտպանել, եւ ոչ ոք իրավունք չունի այնտեղից  իրեն  հեռու վանելու: Իր ելույթից հետո  երկրի նախագահը համբերատար   լսում էր առողջական եւ այլ խնդիրներ ունեցող մարդկանց, ովքեր կարողացել  էին  հայտնվել Սերժ Սարգսյանի ճանապարհին:  ՀՀ անկախության տարիներին երկրի նախագահի թիկնազորի անդամների թիվը բազմապատկվել է: Ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնապահները գրեթե չէին երեւում, Ռոբերտ Քոչարյանի օրոք նրանց թիվն ավելացավ, սակայն նրանք աչք չէին ծակում: Սերժ Սարգսյանի թիկնազորը բազմամարդ է, նախագահին  լուսանկարելու ժամանակ միշտ կադրում հայտնվում են նրա թիկնապահները: Վերջիններիս թիվը,ժողովրդի հետ նրանց  պահվածքը, ինչպես նաեւ նախագահական ավտոշարասյան մեծ երկարությունը  հարուցում է տավուշցիների դժգոհությունը:

Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30