«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ապրիլի 12-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանին ցմահ ազատազրկում է սպառնում, քանի որ խոսքը կանխամտածված դաժան սպանության մասին է: Հասկանալով դա՝ Սարգսյանը, ըստ մեր աղբյուրի, որոշել է համագործակցել նախաքննության հետ եւ բացահայտել սպանության պատվիրատուներին:
«Առավոտ» օրաթերթ