Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբուխանյանը «խեղկատակ, շպիոն» Օսկանյանին եւ ՀԱԿ ցանկացած անդամի հրավիրում է դեբատի

Ապրիլ 27,2012 13:03

ՀՀԿ-ն հավաքելու է ձայների մեծամասնությունը, այն ուժը, որ վստահ է իր հաղթանակի վրա, ուզում է, որ ինչ-որ բանով այդ հաղթանակը չստվերվի:

«Լեւոնաքոչարյանական ուժը մի ուժ է, որը դեմ է դուրս եկել ժողովրդական ճակատի դեմ: Կա ժողովրդական հայրենասիրական ճակատ, որը ղեկավարում է ՀՀ նախագահը եւ կա լեւոնաքոչարյանական ճակատ, այնպես են իրենց պահում, ոնց որ ամսի 6-ը կյանքի, աշխարհի վերջն է»,-այսօր «Փաստարկ» ակումբում ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը այսպես ներկայացրեց ՀԱԿ-ը՝ նշելով, որ այն «ռեւանշիստական» ուժ է. «Ամենավտանգավոր ուժն է լեւոնաքոչարյանանականը, որն ուզում է ձեւավորել նոր նարնջագույն հեղափոխություն: Հայ ժողովուրդը մի անգամ արդեն տեսել է նման հեղափոխություն 90-91 թվերին: Արտագաղթի մասին բերան բացողները թող հիշեն իրենց ժամանակ արտագաղթը, հիմա իրենց գժի տեղ դրած փորձում են իրենց մեղքը բարդել ուրիշի վրա: Խոսքը Բագրատյանի մասին է: Օսկանյանն էլ ուրիշ պտուղ է, որի մասին կանդրադառնամ: Այդ տխրահռչակ Օսկանյանը, այդ խեղկատակը, չի հասկանում, որ հայ ժողովուրդը չի ուզում լիբիական պատերազմ»:

Ըստ Հայկ Բաբուխանյանի, Լեւոնը հասկացել է, որ ինքը վերջացած մարդ է, մի-երկու հոգի մարդ չի կարողանում հավաքել իր հանրահավաքներին. «Երեկ Սիսիանում մեր ներկայացուցիչը այնտեղ էր, ասում է՝ դա ամենամեծ հանրահավաքն է եղել Լեւոնի ողջ քարոզարշավում»:

Բաբուխանյանն անդրադառնալով Ղարաբաղի հարցի լուծման Տեր-Պետրոսյանի տարբերակին՝ նշեց, որ ամենամեծ հակասությունը եղել է դաշնակցության ու Լեւոնի միջեւ. «Իրար փրթում էին, ձերբակալում էին, իսկ այսօր իրար հետ քաղցր հարաբերության մեջ լինելով՝ փորձում են վնաս հասցնել պետությանը, այսօր շահերը համընկել են : Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնապես ձգտել է հանձնել Ղարաբաղն Ադրբեջանին, ընդդիմացան Հայաստանի ազգային ուժերը, որի արդյունքում վռնդվեց իր պաշտոնից: Լեւոն Տեր-Պետրոսյանը ինչ որ ասում է՝ սուտ է ասում, դա հանցագործ է, որին պետք է տեղափոխել բանտ, ժամանակին դա ասել ենք, էլի ենք ասում»:

Իր խոսքում Բաբուխանյանն անընդհատ «խեղկատակ, ամերիկյան շահերի շպիոն» էր անվանում Վարդան Օսկանյանին: Aravot.am-ի հիշեցմանը՝ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերն է, պայմանավորվածություններ կան, որ չպետք է ցեխ շպրտեք իրար վրա, մինչդեռ դուք որակումներ եք տալիս ԲՀԿ ցուցակի անդամին՝ Բաբուխանյանը պատասխանեց. «Օսկանյանն ինչ ասում է՝ ասում են՝ իր անձնական կարծիքն է: Ես էլ իմ անձնական կարծիքով հանդես եմ գալիս իր անձնական կարծիքի դեմ: Լիբիական ծրագիրը հակահայկական է, եթե ԲՀԿ- կիսում է, թող հայտարարի, եթե չի կիսում՝ թող հայտարարի: Այսօր կա 2 ԲՀԿ, մի ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն է, մյուսը՝ Օսկանյանի: Երկուսն էլ գտնվում են կոալիցիայում, մի ԲՀԿ-ն ընդդիմության կոալիցիայում , մյուսը՝ ընդդիմության: Մեկը հարստացել է, պայքարել է, մյուսը գտնվում է լեւոնաքոչարյանական համակարգի մեջ, քննադատում է իշխանությանը: Հիմա ԲՀԿ-ն կիսվել է, 2 ցուցակ է»:

Վերջում Բաբուխանյանը հայտարարեց, որ «ՀԱԿ-ի որեւէ անդամի եւ Օսկանյանին հրավիրել է բանավեճի, մինչ օրս որեւէ արձագանք չունեմ: Իսկ Օսկանյանին ասում եմ՝ փոխանակ պատերի տակ լիբիական սցենար քարոզես, հրավիրում եմ ցանկացած ֆորմատով բանավեճի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30