Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Ինչ արել ենք՝ մեծ հաշվով, ճիշտ ենք արել»

Ապրիլ 27,2012 12:26

Հատված Հայ ազգային կոնգրեսի հիմնադիր անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հարցազրույցից:

Ինչպե՞ս եք վերաբերվում սոցիոլոգիական պեսպես հարցումներին, որոնցում դուք այդքան էլ լավ դիրքեր չեք զբաղեցնում։

– Փողը տալիս են եւ պատվիրում են։ Որեէ կապ չունեն իրականության հետ. լինեն տեղական սոցիոլոգների թե արտասահմանյան խելոքների արածները։ Նրանք անաստված մարդիկ են։ Դրսիններն էլ մամլո ասուլիսներից դուրս են գալիս ու ասում են՝ էս հայերն էնքան ապուշ են. մի օրում 50 հազար դոլար փող աշխատեցինք։

Ժողովրդի մի մեծ զանգված չկողմնորոշված է. ասում են՝ ընտրությունների ելքը նրանք են որոշելու, ինչպե՞ս եք աշխատում վերջիններիս հետ։

– Գնալով կողմնորոշվածների թիվն ավելանում է։ Մենք շարունակելու ենք հետեւողականորեն բացատրել իշխող վարչախմբի անհեռանկարությունը, բացատրել նրա սխալները։

Իսկ ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը. կարողանո՞ւմ եք ձեր խոսքը լիարժեք հասցնել մարդկանց։

– Ո՛չ միշտ, բայց, համենայն դեպս, գնալով մեր հնարավորություններն ընդլայնվում են, որովհետեւ ավելանում է մեր հետեւորդների բանակը։ Մենք մոտավորապես գալիս ենք 2008-ի պիկին։ Այժմ ակնհայտ է մի բան, որ Հանրապետականն ունի ընտրություններում քիչ թե շատ շահեկան երեւալու երեք միջոց՝ գողանալ ձայները Կոնգրեսից, մասամբ գողանալ «Բարգավաճից» եւ լցոնումներ կատարել չեղած մարդկանց անուններով։ Այլ պարագայում Հանրապետականը հաղթելու որեւէ շանս չունի։

Իշխանությունից հեռու մնալու տարիները ձեզ՝ Կոնգրեսի լիդերներին, ի՞նչ տվեցին, դուք կարողացա՞ք քաղաքականպետական իրողություններին այլեւս նոր հայացքով նայել:

– Իհարկե։ Մեկ անգամ չէ, որ լիդերները խոստովանել են իրենց սխալները՝ ափսոսանք հայտնելով այդ առթիվ։ Այս ամենով հանդերձ ասեմ, եւ թող լկտիություն չթվա, որ այն ժամանակ ինչ արել ենք՝ մեծ հաշվով, ճիշտ ենք արել։ Անգամ՝ կապված խնդիրների հետ, որ մեզ քննադատում են. ասենք՝ հողի սեփականաշնորհումը։ Հետագայում տեսանք, որ մնացած հողերը, որ դեռ չէինք բաժանել, 2002-2003-ին հողային նոր օրենսգրքով, պարզապես վերցրին իրենց շրջապատի համար։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

«Հայացք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30