Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբուխանյան. «Նիկոլը որ 4 կնկա հարց չի կարողանում լուծել, ո՞նց է դեպուտատ դառնալու»

Ապրիլ 27,2012 12:29

«Այսպիսի ընտրությունների մասին այն ժամանակ, երբ ես ընդդիմություն էի, միայն կարելի է երազել: Ընդդիմադիր մամուլը գրում է ծայրահեղ հակաքարոզչություն՝ կեղտ լցնելուն հավասար: Ո՞վ է այսօր խանգարում ընդդիմությանը, ո՞վ է փորձում հեռուստատեսությամբ ավելի քարոզ անել, քան ընդդիմությունը»,- այսօր «Փաստարկ» ակումբում հայտարարեց ՀՀԿ ցուցակում ընդգրկված ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:

Ըստ նրա «Լեւոնի կամ Քոչարյանի ժամանակվա ընտրությունները համեմատած այս ընտրությունների հետ կարելի է ջունգլի համարել: Ընդդիմադիր «Երկիր» կանալն ավելի միակողմանի է ներկայացնում քարոզարշավը, քան Հանրայինը: Ժամանակին հիշեք հեռուստատեսությամբ, ռադիոյով ինչ էր կատարվում, պետական հեռուստատեսությունն ու ռադիոն առավոտից իրիկուն ընդդիմության հասցեին կեղտ էին լցնում, այսօր մի թթու բառ լսե՞լ եք, այսօր մեր պրեզիդենտի կողմից մի հատ թթու բառ լսե՞լ եք ընդդիմության հասցեին: Ոստիկանության պահվածքը, երբ ես ընդդիմադիր էի՝ ցանկացած ընտրության ժամանակ սպասում էի, որ ոստիկանությունը գալու է իմ հետեւից: Իսկ Նիկոլը 4 հատ կնկա հետ բազար ա անում՝ աղմուկ էր բարձրացրել»: Մեր դիտարկմանը՝ որ 4 չէին, Բաբուխանյանը պատասխանեց՝ «Թող 44 լինի: Լեւոնի բանդիտները, որ 404 կանանցով հարձակվում էին մեզ վրա, մենք ո՞նց էինք դիմանում: Դե հիմա կին են, թող ասեր՝ ազիզ ջան…հարցերը լուծեր: Եթե 4 կնկա հարց չի կարողանում լուծել, ո՞նց է դեպուտատ դառնալու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30