Միասնական շտաբում ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը ներկայացրեց ԲՀԿ-ի կողմից հատուկ համակարգչային ծրագրերով հայտնաբերված խախտումներ: Վարդան Օսկանյանը ասաց, որ հայտնաբերվել է հետեւյակ տեսակի խախտումը` նույն տարեթվին, նույն օրը ծնված մարդու անուն-ազգանունը մեկ տառի տարբերությամբ կա մի քանի հատ, կամ նույն հասցեում, կամ տարբեր: Օրինակ, կա նույն անուն հայրանունով եւ ծննդյան տվյալներով մարդ հետեւյալ ազգանուններով` Հովհաննիսյան, Հովհաննեսյան, Հովանեսյան կամ Պողոսյան, Պաղոսյան, Քրմաչյան, Ղրմաչյան:
Պարոն Օսկանյանը բերել էր հարյուր նմուշ, սակայն վստահեցրեց, որ նման կարգի խախտումները տասնյակ հազարներով են. «Ակնհայտ է, որ սա միտում է, պարզ է, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին հանձնարարական է տվել, որ նման բան անի: Սա պատահականություն կամ համակարգչային սխալ չէ: Իսկ թե ինչպես կօգտագործվի սա, յուրաքչանյուրըւ կարող է իր երեւակայությունը օգտագործել»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ