Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Արսենյան. «Եթե այսքանից հետո ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի պրոյեկտն է, ուրեմն էդ տղուն հալալ ա»

Ապրիլ 27,2012 12:06

Հատված Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակի 4-րդ համարում տեղ գտած Գուրգեն Արսենյանի հարցազրույցից

 – Ի՞նչ կերպ եք աշխատում ԲՀԿ-ին ձայներ ապահովելու համար։

Դե որտեղ որ նայում ենք՝ ձայն կա, գնում, բռնում, բերում ենք մեր կուսակցություն։ Իզո՞ւր եմ ակնոց դնում, դնում եմ, որ տեսնեմ՝ որտեղ ձայն կա ու ձայն չկա։ Մեր կողմնակիցների, մեր բարեկամների, մեր քարոզչությունից հետո մարդիկ իրենց վերաբերմունքը փոխում են, որի արդյունքում դա դառնում է ձայն։

– ԲՀԿ-ի ներսում տեղի ունեցող զարգացումներից տեղյա՞կ եք, ինչո՞ւ ԲՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին եւ երկրորդ համարների տեսակետները չեն համապատասխանում իրար։

Իսկապե՞ս Դուք այդ կարծիքին եք։

– Այո՛, օրինակ՝ Էջմիածնում կայացած հանդիպման ժամանակ, երբ քամին բարձրացրել էր Ծառուկյանի պիջակի փեշը, եւ երեւացել էր գոտու մեջ խրված ատրճանակը, Ծառուկյանը հայտարարել էր, թե դա «Վերտու» հեռախոս է, իսկ Վարդան Օսկանյանն այլ բան էր պնդել՝ ասելով, որ իր տպավորությամբ դա իրոք զենք է:

Իսկ դրանից հետո Ծառուկյանն էլ ասաց, որ զենք է եղել։

– Նախքան Ծառուկյանի հաստատելը, որ զենք է եղել, Դուք ի՞նչ էիք կարծում՝ զե՞նք էր, թե՞ հեռախոս։

Ես անձամբ իրենից եմ հարցրել, ինքն էլ ասել է, որ մի կողմը հեռախոս էր, մի կողմում զենք էր, ի՞նչ է եղել։ Քանի որ ես մարզերում էի, տեղյակ չէի, ես հետո եմ նրան տեսել ու հարցրել եմ։ Էնպես չլինի, որ մենք բոլորս, մինչեւ ատամներս զինված, գնում ենք հանդիպման։

– Բայց պե՞տք է մինչեւ ատամները զինվել նոր գնալ ժողովրդի հետ հանդիպման։

Դու որ մի տեղ գնում ես, կասմետիկա օգտագործո՞ւմ ես, թե՞ չէ, կոսմետիկան էլ զենքն է, տեղյա՞կ չես։

– Անընդհատ շրջանառվում է, որ ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի պրոյեկտն է, այդ կուսակցությունը նրա շահերն է ներկայացնում, եթե դա հաստատվի, Դուք կմնա՞ք ԲՀԿ-ում, թե՞ դուրս կգաք այդ ֆորմատից։

Իսկ Բիլ Քլինթոնի վրա չե՞ն գցում, նման բան չե՞ն անում։ Եթե այսքանից հետո ԲՀԿն Ռոբերտ Քոչարյանի պրոյեկտն է, ուրեմն էդ տղուն հալալ ա:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30