Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միասնական շտաբը դիմում է ՍԴ

Ապրիլ 27,2012 11:58

«Այդ միայն երգում է, որ ճամփեն պիտի չիմանա, թե ուր է գնում մարդը: Մարդը տանից բացահայտ, առանց դիմակի դուրս է գալիս եւ գնում է ընտրության, դրանում ոչ մի գաղտնիք չկա, եւ ընտրություններին մասնակցության գաղտնիությունը հակասահմանադրական է, ի տարբերություն ընտրություններին քվեարկության գաղտնիությանը, որը Սահմանադրության պահանջն է»,- այսօր Միասնական շտաբում, որտեղ հենց այս պահին շարունակվում է շտաբի ասուլիսը՝ հայտարարեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, անդրադառնալով այն փաստին, որ Ընտրական օրենսգիրքը հնարավորություն չի տալիս հրապարակայնացնել ընտրություններին մասնակցած մարդկանց ցանկը, որը, համեմատելով ընտրության իրավունք ունեցողների ցուցակների հետ, կարելի է բացահայտել «ստվերը», որն ըստ Հմայակ Հովհաննիսյանի` 400 հազարի է հասնում: «Ընտրացուցակներն ակնհայտորեն ուռճացված են եւ խոսքը գնում է այնպիսի մեծ ստվերի մասին, որ եթե այդ վիրտուալ ընտրողները մաքրվեն ցուցակներից, ընտրություններն արժեզրկվելու են: Ամսի 25-ին շտաբի նիստում ամենայն լրջությամբ այդ հարցը քննարկվեց, եւ շտաբը եկավ այն եզրահանգման, որ ստեղծված պայհմաններում գոյություն չունեցող ընտրողների մասնակցությունը բացառելու միակ ուղին է, որ ընտրություննների մասնակիցների ցուցակները հրապարակվեն: Միասնական շտաբը գտավ, որ այդ հնարավորությունը պայմանավորված կլինի նրանով, որ Սահմանադրական դատարանը համապատասխան որոշում կայացնի: Դրա համար անհրաժեշտ է պատգամավորների 1/5-րդի անունով դիմումը: 27 պատգամավոր պետք է դիմի դատարան, եւ քանի որ շտաբի հիմնադիր չորս կուսակցություններից երեքը ունեն խորհրդրանական կուսակցություններ, այդ խնդիրը կարող է լուծվել նրանց` ՍԴ դիմելու միջոցով, որպեսզի ՍԴ-ն արագացված կարգով նայի այն սահմանափակումները, որոնք արգելափակում են քվեարկողների ցուցակը հրապարակելուն: Այսօր մենք այդ դիմումը կներկայացնենք ՍԴ»,-ասաց Հմայակ Հովհաննիսյանը:

ԲՀԿ ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանն ասուլիսում վստահեցրեց, որ ԲՀԿ-ն միանալու է Սահմանադրական դատարանին ուղղվելիք դիմումին, որով խնդրելու են հակասահմանադրական ճանաչել ԸՕ այն դրույթները, որոնք արգելափակում են ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակումը: ՀՅԴ-ն էլ միանալու` ըստ Հմայակ Հովհաննիսյանի, սակայն ՀՅԴ ներկայացուցիչը չէր մասնակցում այսօր Միասնական շտաբում կայացած ասուլիսին` քարոզարշավին մասնակցելու պատճառով:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30