Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն «MMM 2011»-ին՝ «Չորս օրենք եք սողանցում»

Ապրիլ 27,2012 11:48

Տասը օր առաջ՝ ապրիլի 17-ին ՀՀ կենտրոնական բանկը տարածեց մի հաղորդագրություն, որով ՀՀ քաղաքացիներին տեղեկացրեց, թե Հայաստանում «սկսել է գործել «MMM 2011 ֆինանսական բուրգ» սխեման (Սերգեյ Մավրոդիի 1990-ականների սկզբի չարաբաստիկ

ֆինանսական բուրգի նոր տեսակը)»:

Կենտրոնական բանկը նաեւ հորդորում էր ՀՀ քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ «MMM 2011» ֆինանսական բուրգի հետ առնչվելուց։ Ուշագրավ էր, սակայն, որ այդ հաղորդագրության մեջ ակնարկ անգամ չկար, որ «MMM 2011»-ը ապօրինի է գործում, որ խախտում է ՀՀ օրենսդրությունը եւ այլն: Բայց երեկ մեզ հայտնի դարձավ, որ «MMM 2011»ի երեւանյան գրասենյակը Ազգային անվտանգության աշխատակիցները կնքել են (ձախ նկարում): Բացի այդ, «MMM 2011»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արա Գասպարյանը, նրա կինը՝ Ուկրաինայի քաղաքացի Յուլիա Լիտվինովան, եւս երկու հոգի հարցաքննվել են ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից, եւ նրանց նկատմամբ նույնիսկ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն բնակավայրից չհեռանալու մասին։ Եվ ուրեմն, ինչ է տեղի ունենում։ Սա պարզելու համար երեկ այցելեցինք «MMM 2011»-ի գրասենյակ։ ԱԱԾ աշխատակիցները գրասենյակի դուռը «պլոմբել» էին դրա համար չնախատեսված կնիքով (աջ նկարում): «Ծրարների համար» գրառումով կնիքը հաստատ գրասենյակ «պլոմբելու» համար չէ։ Արա Գասպարյանի հետ մեր զրույցից պարզ դարձավ նաեւ, որ մոտ 6 ժամ տեւած հարցաքննությունը արձանագրվել է ոչ թե դրա համար նախատեսված ձեւաթղթի վրա, այլ դատարկ թղթի վրա, իսկ հարցաքննության անունը դրել են բացատրություն։ Ու այդ ամենից հետո նրանց նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ բնակավայրից չհեռանալու մասին ստորագրություն։ Ու չնայած Արա Գասպարյանը մեզ հետ զրույցում մի քանի անգամ շեշտեց, որ ԱԱԾ- ում իր եւ մյուս հարցաքննվողների նկատմամբ շատ կոռեկտ վերաբերմունք է եղել, միեւնույնն է, կան բոլոր հիմքերը առնվազն կասկածելու համար, որ  «MMM 2011»-ի աշխատակիցների նկատմամբ ապօրինություններ են իրականացվում։ ԱԱԾ-ում «MMM 2011»-ի աշխատակիցներին չեն բացատրել, թե ինչ օրենք են իրենք խախտել, ինչում են իրենք կասկածվում։ «Ինձ ասացին, որ դուք չորս օրենք եք սողանցում»,- ասաց Գասպարյանը, որն այդպես էլ չի հասկացել, թե ինչ է նշանակում «օրենք սողանցել»։ Մի քանի օր առաջ Արա Գասպարյանին հայտնի է դարձել, որ «MMM 2011»-ի մի քանի մասնակիցների բանկային հաշիվները սառեցվել են։ «Ես բանկում հարցրեցի, թե ինչու են սառեցվել հաշիվները, ինձ ասացին, որ ոչ թե սառեցվել են, այլ քնեցվել են»,- ասաց Գասպարյանը եւ կատակեց. «Հեսա հաշիվները քնից սոված զարթնելու են ու իրար ուտեն»։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30