Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու համար

Ապրիլ 27,2012 11:45

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:

ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում 2012թ. մարտի 29-ին Սիսիան քաղաքի բնակչուհի Ն. Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ «Одноклассники» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է ոմն Հարութի հետ, ով խաբեությամբ  իրենից հափշտակել է 327 000 դրամ գումար:

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ոմն  Հարութի անվան տակ հանդես եկած անձը, Ն. Մ.-ի հետ գտնվելով էլեկտրոնային նամակագրական կապի մեջ, նրա հետ ստեղծելով կեղծ մտերմիկ հարաբերություններ, դրանով իսկ վստահությունը չարաշահելու եղանակով, վերջինիցս պահանջել է «Վիվա Սել ՄՏՍ» բջջային հեռախոսի լիցքավորման 20 քարտ` ձեւացնելով, որ դրանք պետք է տա քրեակատարողական հիմնարկի ղեկավարներից մեկին, որպեսզի իրեն չտեղափոխեն պատժախուց:

Ն. Մ.-ն, տեղի տալով կեղծ հորդորներին ու խաբեությանը, մարտի 26-ին գնել է 20 հատ 1.000-ական դրամ արժողությամբ «Վիվա Սել ՄՏՍ» բջջային հեռախոսի լիցքավորման քարտ, որոնց թվերը «Одноклассники» սոցիալական կայքի` իր անհատական էջով հաղորդագրության միջոցով ուղարկել է նրա հասցեին:

Այնուհետև, քրեակատարողական հիմնարկից պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցը լուծելու պատրվակով, Ն. Մ.-ի վստահությունը չարաշահելով, վերադարձնելու պայմանով, 2012թ. մարտի 27-ին պահանջել է 1000 ԱՄՆ դոլար, ինչից ելնելով` վերջինիս մայրը Սիսիանի «ՎՏԲ» բանկի միջոցով 170.000 ՀՀ դրամ գումար է փոխանցել երեւանաբնակ ընկերուհուն` Ռ. Հ.-ին, որն էլ բանկից ստանալով  այն` փոխանցել է ոմն Հարութի կողմից ուղարկված, դեռեւս ինքնությունը չպարզված անձին:

Բացի այդ, նույն օրը Հարութի անվամբ հանդես եկած վերոհիշյալ անձը, չարաշահելով Ն. Մ.-ի վստահությունը, վերադարձնելու պայմանով պահանջել է իր բջջային հեռախոսահամարների հաշվին փոխանցել 137.000 ՀՀ դրամ գումար: Վերջինս գրավադրված մատանու դիմաց ստացած գումարից «Վիվա Սել ՄՏՍ» ՓԲԸ-ի` Սիսիանի գրասենյակից մաս-մաս նրան է փոխանցել պահանջված գումարը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական  օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է  ՀՀ ԿԱ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն` նախաքննություն կատարելու համար:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30