Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՈՒԵՖԱ-ն որոշել է ֆուտբոլիստների որակազրկումը թողնել ուժի մեջ

Ապրիլ 27,2012 11:13

 Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ֆեդերացիան (FIPFro) հանդես է եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներում  դեղին քարտերի պատճառով  «Բավարիայի» եւ «Չլսիի» որակազրկված վեց ֆուտբոլիստներին մայիսի 19-ին Մյունխենում կայանալիք եզրափակիչ հանդիպմանը մասնակցելու թույլտվության առաջարկի օգտին:
Հիշեցնենք, որ գերմանացիների թիմից որակազրկվել են Դավիդ Ալաբան, Հոլգեր Բադշտուբերը եւ Լուի Գուստավոն, իսկ անգլիական ակումբից՝  Բրանիսլավ Իվանովիչը, Ռաուլ Մեյրելեշը եւ Ռամիրեսը:
Սակայն ՈՒԵՖԱ-ն որոշել է ֆուտբոլիստների որակազրկումը թողնել ուժի մեջ: Այս առիթով տարածված հայտարարությունում ասվում է, որ ՉԼ կանոնները սահմանվում են միայն մինչեւ յուրաքանչյուր մրցաշարի մեկնարկը եւ դրանք եզրափակիչ հանդիպումից առաջ խախտելու պատճառ չկա:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30