2012 թվականի ապրիլի 25-ին Կապանի քաղաքապետարանից մեզ և մի շարք հասարակական կազմակերպությունների տեղեկացրեցին և հանձնեցին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ պատվերով` «Էկո Աուդիտ» ՍՊԸ կատարմամբ, «Դինո Գոլդ
Մայնինգ Քամփնի» ՓԲԸ պատկանող հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտացիոն ցիկլի վերազինման, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի նախագիծը` չնշելով հասարակական լսման ժամանակացույցը: Հաջորդ օրը, սույն թվականի
ապրիլի 26-ին Կապանի քաղաքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ հասարակական լսումը տեղի կունենա մեկ օր հետո` այսինքն ապրիլի 27-ին: Կազմակերպիչները խախտում են «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-րդ հոդվածի 4-րդ կետը, 8-րդ հոդվածի 2-րդ կետը և Օրհուսի կոնվենցիայի որոշ կետեր, որտեղ նախատեսված են ժամկետներ նախագիծը ուսումնասիրելու և հետո հասարակական լսումներ
անցկացնելու:
Ուստի մենք պնդում ենք չխախտել օրենքները և հետաձգել հասարակական լսումները, այնքան ժամանակ ինչքան նախատեսված են վերոնշյալ օրենքներում: Նշեմ, որ նախագծի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց մի շարք
անհամաձայնություններ և վրիպումներ:
Կից ներկայացված են`
«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ.
6-րդ հոդված.
4. Ազդակիր համայնքի ղեկավարները և ձեռնարկողը ծանուցումը ստանալուց հետո
15-օրյա ժամկետում կազմակերպում են նախատեսվող գործունեության վերաբերյալ
հասարակական լսումներ (որի արարողակարգը որոշում է Հայաստանի
Հանրապետության կառավարությունը)` լրատվական միջոցներով տեղեկություններ
հաղորդելով նախատեսվող գործունեության, լսումների տեղի և ժամկետի մասին:
8-րդ հոդված.
2. Լիազորված մարմինը, ազդակիր համայնքի ղեկավարները և ձեռնարկողը 30
օրացուցային օրվա ընթացքում կազմակերպում ու ապահովում են
հասարակայնության կողմից փաստաթղթերի ուսումնասիրությունը և լսումները:
Հասարակայնության կարծիքը նշված ժամանակամիջոցում ներկայացվում է ազդակիր
համայնքի ղեկավարներին կամ անմիջապես լիազորված մարմին:
«ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ