Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է մեր քաղաքական գործիչներին թվում, թե կարող են նայել ընտրողի աչքերի մեջ ու ստել

Ապրիլ 27,2012 10:38

Ինչո՞ւ է մեր քաղաքական գործիչներին թվում, թե կարող են նայել ընտրողի աչքերի մեջ ու ստել, եւ դա անհետեւանք կանցնի, քանի որ «քաղաքականությունն անբարոյականություն է»։ Սրանք անգամ ժողովրդական ասացվածքները չեն լսել ու չգիտեն, որ «ստի ոտերը կարճ են»։ Ասենք, ի՞նչ են մտածում մի հսկա կուսակցության ղեկավարը եւ նրա արբանյակները, երբ տեսագրված ու ֆիքսված զենքի առկայությունը համառորեն ժխտում են եւ իրենց դնում ծիծաղելի վիճակի մեջ։ Դրանից հետո այլեւս ո՞վ կհավատա նրանց զանազան հերքումներին ու պնդումներին։ Էլ չենք խոսում խոստումների ու երդումների մասին։ Կամ երբ ամենաբարձր մակարդակով՝ ՀՀ նախագահի ու վարչապետի շուրթերից հավաստիացումներ են հնչում, որ ոչ մի գործարար չի հայտնվելու խորհրդարանում, սակայն ամիսներ հետո ոչ միայն մեծամասնականով, այլեւ անգամ համամասնական ցուցակներում նորից ծլում են այդ անմեռ   էակները, ինչո՞ւ պետք է  ժողովուրդը   հավատա նրանց, որ «կփոխվեն»   ու   մեր կյանքը կփոխեն։ Փոխելու եւ փոխվելու միակ   ու   ամենահամոզիչ փաստարկը կլիներ   բոլորի   աչքի «մազոլը» դարձած այդ բիզնեսմենների անհետանալը քաղաքականությունից, ինչը, ցավոք, չարվեց: Եվ ինչո՞ւ պետք է մարդիկ հավատան Տեր-Պետրոսյանին ու իր ղեկավարած ուժին, եթե նրանք անսկզբունք ու հեղհեղուկ կնոջ նման մեկ մեկի հետ են բանակցում, մեկ՝ մյուսի։ Եվ ուզում են դաշինք կազմել այնպիսի ուժերի հետ, որոնց տարիներ շարունակ հայհոյել են ու քննադատել։ Ո՞վ կսպասեր, որ ժամանակին Դաշնակցություն փակած Տեր-Պետրոսյանն ու իր ոխերիմ «թշնամին» մի օր կհայտնվեն նույն նավակում եւ իրար մեջ կտեսնեն առաջընթացի ու երկիրը փրկելու բանաձեւը։ Իսկ ճամբար ու սկզբունք փոխողներին ոչ ոք չի սիրում։ Անգամ մեր ամեն ինչ հանդուրժող, աղքատ ու հոգնած ժողովուրդը։

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30