2012 թ. ապրիլի 27-ին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզչության շրջանակներում ժամանելու է Վանաձոր:
Վանաձորում արդեն ներքաղաքային միկրոավտոբուսների վարորդները բողոքում են, որ այցի կապակցությամբ ստիպված են ժամը 15:30-ից հետո ուղևորներին սպասարկել անվճար:
Բացի այդ Հանրապետական կուսակցության դրոշները փակցված են Տարոն թաղամասից մինչև Տավրոս թաղամասերի, Բաղրամյան փողոցի էլեկտրասյուների վրա:
Արդեն երկու օր է մինչև ուշ երեկոյան «կարկատան» են արվում քաղաքի կենտրոնական փողոցների անբարեկարգ հատվածները: Թարմացվել են փողոցների գծանիշերը: Փակվել են բաց դիտահորերը:
Կարդացեք նաև
Գործարկվել են Հայքի հրապարակի շատրվանները, աղբից մաքրվել են քաղաքի կենտրոնական փողոցները:
Եվ այս ամենը պայմանավորված է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի այցով:
ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ