Այսօր Չինաստանի Տայուան քաղաքում մեկնարկում է ազատ ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային համաշխարհային մրցաշարը, որտեղ Լոնդոնի ուղեգրերի համար պայքարելու են 72 երկրների ներկայացուցիչներ:
Տայուանում ուղեգիր տրվելու է միայն ըստ քաշային կարգերի 1-3-րդ տեղերն զբաղեցնողներին:
Արդեն երեք վարկանիշ նվաճած Հայաստանի հավաքականը մրցավայր մեկնել է չորս մարզիկով, որոնք պայքարելու են ուղեգրերի քանակն ավելացնելու համար:
60 կգ քաշային կարգում Արթուր Բաղդասարյանի առաջին մրցակիցը մրցագորգի տերերից Ֆենգ Գայոն է:
74 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը ուժերը չափելու է ռումինացի Մարիուշ Լուչիան Ատոֆանիի հհետ:
Էդգար Ենոքյանը 96 կգ քաշային կարգում պայքարն սկսելու է բուլղարացի Գեորգի Աթանեսով Սրեդկովի գոտեմարտով:
Վաղը մրցագորգ է մտնելու 120 կգ քաշային Ռուսլան Բասիեւը, որի առաջին մրցակցի անունը հայտնի կդառնա ավելի ուշ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ