«People» ամսագիրը վերջապես հրապարակեց մոլորակի ամենագեղեցիկ կանանց ցուցակը. հաղորդում է www.plitkar.com.ua կայքը: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է երգչուհի Բիյոնսեն, երկրորդը`«Ամերիկյան ընտանիք» հեռուստանովելի սեքսուալ հերոսուհի Սոֆիա Վերգարան: Երրորդ տեղը շնորհվել է գեղեցկուհի Շարլիզ Թերոնին:
Մոլորակի ամենագեղեցիկ կին Բիյոնսեն ասել է , թե աղջկա ծննդից հետո իրեն զգում է ավելի կանացի ու գեղեցիկ: Այսինքն այնպես, ինչպես երբեք, պատճառը իր փոքրիկն է. «Չէ որ ես մի նոր մարդու եմ կյանք տվել»:
Ամենագեղեցիկների տասնյակում են հայտնվել հայտնի դերասանուհիներ Սոֆյա Վերգարան, Շարլիզ Թերոնը եւ Լիլի Քոլինզը, Մեդելին Սթոուն եւ Քրիստինա Հենդրիքսը: