Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացի 41-ամյա «Ձախորդ Փանոսը» ուզում է մասնակցել Լոնդոնի օլիմպիական խաղերին (տեսանյութ)

Ապրիլ 26,2012 22:29

Հունահռոմեական ըմբիշ Ռուլոն Գարդները պատմության մեջ միակ մարդն է, որը 2000 թվականի Սիդնեյի օլիմպիական խաղերի եզրափակիչում հաղթել է լեգենդար Ալեքսանդր Կարելինին` ռուս գերծանր քաշայինին մեկ քայլ առաջ կանգնեցնելով 4-րդ օլիմպիական ոսկին նվաճելուց:

Սակայն Գարդների կենսագրություն այնքան հարուստ է ամենաանհավանական փորձություններով, որ նրան առանց դրա էլ կարելի է անվանել «Ամենահաջողակ Ձախորդ Փանոս»:

Դպոցահասակ ժամանակ Ռուլոնը հենց դասարանում ինքնաշեն աղեղնազենով ծակել է փորը, 1990-ին տարել դստեր մահը: Իսկ 2002 թվականին, երբ  օլիմպիական չեմպիոնի կոչմանն ավելացրել էր նաեւ աշխարհի ոսկին, ձնագնացով կորել է սարերում`ժամեր շարունակ սառչելով: Փրկվելուց հետո բժիշկները ստիպված կտրել են նրա ոտքի ցրտահարված մատը:

Սակայն սա դեռ ավելի ծանր ու անհավանական փորձությունների սկիզբն էր միայն: 2004 թվականին մոտոցիկլետ վարելիս Գարդները վրաերթի է ենթարկվել, իսկ 2007- ին ինքնաթիռը, որի մեջ գտնվում էր ինքը, ընկել է լիճը: Ռուլոնից մեկ ժամից ավելի է պահանջվել ընդամենը +7 աստիճան ջրից լողալով ափ դուրս գալու համար, որից հետո ամբողջ գիշերն անցկացրել է ափին:

Ամերիկացի «Ձախորդ Փանոսի» վերջին փորձությունը անձնական քաշն է եղել, որը 2010 թվականին հասել է 215 կիլոգրամի: Ավելորդ կիլոգրամներից ազատվելու նպատակով նա մասնակցել է «The Biggest Losser» ռեալիթի շոուին եւ վեց ամսում գցել 70 կիլոգրամ:

Հիմա 41-ամյա Գարդները որոշել է անել ամեն ինչ` Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակլցելու համար: Մեկ ամիս առաջ նա մասնակցել է հունահռոմեական ըմբշամարտի ԱՄՆ-Հնդկաստան մրցամարտին եւ մտադրվել է հանդես գալ Ամերիկայում կայանալիք Լոնդոն 2012-ի օլիմպիական որակավորման մրցաշարում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30