Հենց նոր՝ 21.55 րոպեին «Առավոտի» հասցեով տեղեկություն ստացանք, որ ԿԸՀ-ն իր արտահերթ նիստն է հրավիրում ժամը 22-ին, այսինքն՝ ճիշտ 5 րոպեից: Թե այդ ինչ ծայրահեղ հրատապ որոշում պետք է ընդունել՝ այդ ժամին նիստ հրավիրելու համար՝ հարցի մեկ կողմն է: Հարցի մեկ այլ կողմը ԶԼՄ-ներին նիստից 5 րոպե առաջ դրա մասին տեղեկացնելն է:
Ահա հաղորդագրության տեքստը՝
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում ս.թ. ապրիլի 26-ին` ժամը 22:00-ին, կգումարվի հանձնաժողովի արտահերթ նիստ»:
Եվ օրակարգը՝
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
26. 04. 2012թ. ժամը 22.00-ին
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Զեկուցող` Տ.Մուկուչյան
2. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ժՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 204-Ա ՈՐՈՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Զեկուցող` Ա.Սմբատյան
ՕՐԱԿԱՐԳԸ ԿԱԶՄԵՑ՝ Ա. ՍՄԲԱՏՅԱՆ