Այսօր կառավարության մոտով անցնող մի քաղաքացի, լսելով բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների հարազատների բողոքը, դիմեց նրանց.«Սերժ Սարգսյանը նախագահ չէ, շակալ է, Աթաթուրքի հետնորդ է, ամենից դաժան է: Բանակ ենք ուղարկում, բայց ուրախանալու փոխարեն արցունք ենք թափում, հայրենիքի պաշտպաններին դագաղում ենք տեսնում: Բոլորս ենք հիասթափված»:
Ավելի ուշ ոստիկանները շրջապատեցին քաղաքացուն ու կարգի հրավիրեցին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ