Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն՝ ընդդեմ պետական ծառայողների զոռբայականության եւ սանձարձակության

Ապրիլ 26,2012 21:54

Ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանը նախընտրական հանդիպումներ ունեցավ Բերդում, Նոյեմբերյանում, Իջեւանում:  ՀՀԿ ղեկավարի  հետ հանդիպումներին  հոծ բազմություն էր հավաքվել, սակայն հավաքվածների մեջ մեծ թիվ էին կազմում դպրոցականները: Վերջիններիս հրապուրել էր նախագահի ելույթից առաջ հայ կատարողների մասնակցությամբ համերգը : Նոյեմբերյանում Սերժ Սարգսյանը խոսեց գործազրկության , աղքատության խնդիրների մասին, ասելով. «Աղքատությունը այսօր համազգային ոսոխ է, հակառակորդ, որի դեմ պայքարին պիտի միացնենք մեր բոլորի ուժերը»:

Նախագահի  խոսքերով՝ պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ  գործունյա մարդիկ մարզերում կարողանան սեփական գործ ստեղծել: Նա ասաց, որ  բոլոր խնդիրները մեկ օրում լուծելու  համար կախարդական դեղատոմս չկա, սակայն իրենք գիտեն, թե առաջիկա հինգ տարիների ընթացքում խնդիրները ինչպես են լուծելու: Սերժ Սարգսյանը երկրի զարգացումը համեմատեց  ճանապարհի հետ, որի ամենաբարդ հատվածը հետեւում է մնացել, Հայաստանը  մուտք է  գործել  այդ ճանապարհի հարթ ու բարեկարգ հատված:

Նա  նոյեմբերյանցիներին եւ իջեւանցիներին երկու խնդրանք ուներ՝ ակտիվորեն  մասնակցել «նորանկախ Հայաստանի լավագույն ընտրություններին» եւ սատարել ՀՀԿ-ին: Իջեւանի Շատրվանների հրապարակում  նրա  ելույթը երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ  քննադատական շեշտադրումներ ուներ:

Սերժ Սարգսյանն ասաց, որ այսօր փոփոխությունների հասարակական լուրջ պահանջ կա, որ ՀՀԿ-ն նախաձեռնել է  որակական փոփոխություններ: Նախագահը խոսեց քաղաքական սերնդափոխության անհրաժեշտության մասին: Նրա համոզմամբ՝  համակարգային փոփոխություններ իրականացնելու  համար բավարար չեն  հին կադրերը նոր կադրերով փոխարինելը եւ  տարիքային սերնդափոխությունը, պետական պաշտոնին նշանակելիս մրցունակ կրթությունը պետք է գերակա լինի:  Ս.Սարգսյանն ասաց, որ երիտասարդ կադրերի համար պետք է մեծացնել  պետական կառավարման համակարգի գրավչությունը ՝ նրանց  աշխատավարձերի բարձրացման եւ սոցիալական փաթեթների ներդրման միջոցով: Մյուս կողմից պետք է անողոք եւ հետեւողական պայքար տանել արատավոր երեւույթների՝ կոռուպցիոն դրեւորումների, հովանավորչության ե խորհրդային իներցիայով մեզ հասած ժամավաճառության ե եւ ցուցադրականության դեմ: Երկիրի նախագահն  ասվածին հավելեց. «Այս ամենին կարելի է  ավելացնել  նաեւ մերօրյա  հոռի բարքեր համարվող զոռբայականությունը, որոշ պաշտոնյաների արտոնյալ կարգավիճակը, եթե կուզեք՝ սանձարձակությունը»:

Սերժ Սարգսյանը իջեւանցիներին հավաստիացրեց, որ  նման վարքով պաշտոնյաները պետական համակարգում տեղ չեն ունենալու, որ  պետական կառավարման համակարգը պետք է թափանցիկ եւ հաշվետվողական է լինի, պետք է խրախուսել երիտասարդ կանանց մուտքը պետական կառավարման համակարգ:

ՀՀԿ ղեկավարը    հորդորեց ձայն տալ ՀՀԿ-ի կողմից առաջադրված  մեծամասնական թեկնածուներին՝ Հակոբ Հակոբյանին եւ Մարինե Մարաբյանին:

 Ոսկան  ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30