Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «Վարչապետը շարունակում է ստել» (Տեսանյութ)

Ապրիլ 26,2012 21:27

Իշխանության գալու դեպքում ՀԱԿ-ը խոստանում է նվազագույն աշխատավարձը 80.000 դրամի, իսկ նվազագույն թոշակը ՝40.000 դրամի հասցնել: ՀԱԿ ներկայացուցիչ Մովսես Արիստակեսյանի խոսքերով, արդեն 4 տարի է՝ չի բարձրանում նաեւ քաղծառայողների աշխատավարձը. «Այն դեպքում, երբ գները աճել են 40 տոկոսով, հենց այստեղ է ստեղծվում կոռուպցիան, քաղծառայողները իրենց ոչ թե աշխատավարձով, այլ աղքատավարձով դիմում են կոռուպցիայի» :

Պարոն Արիստակեսյանի համոզմամբ, իրականությանը չեն համապատասխանում կառավարության անցկացրած մոնիտորինգի արդյունքները հակակոռուպցիոն ծրագրերի առումով: Նա կառավարության հակակոռուպցիոն ծրագիրը համարեց թղթի վրա գրված լոլո ու  բացատրեց իրականությունը կեղծ ներկայացնելու երեք տեսակի սուտ մեթոդները .«Լինում են սովորական, ահավոր ու վիճակագրական ստեր, այս վարչապետը կառավարման բոլոր օղակներով ու վիճակագրությամբ շարունակում է ստել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30