Բացառիկ դեպք է կատարվել Միչիգան նահանգի Հելեն Դեվոս կլինիկայում: Նիկոլասն ու Ալեքսանդրը լույս աշխարհ են եկել ժամանակից 3 ամիս շուտ ու միանգամից տեղափոխվել հատուկ ինկուբատորներ: Զույգերով դեռեւս հղի մայրը `Դեթրոիդում բնակվող 26 -ամյա Քրիստինա Բոլդենը, մահացել էր շուրջ ամիս առաջ ուղեղի ծանր վնասվածքից: Սակայն բժիշկները որոշել էին դիմել ռիսկի ու ամեն գնով փրկել երեխաներին: Այդ նպատակով նրանք հատուկ բժշկական սարքավորումներով պահպանում էին կյանքը կնոջ օրգանիզմում: Հաջող վիրահատության արդյունքում նրանց հաջողվեց փրկել երկվորյակներին: Նիկոլասն ու Ալեքսանդրը ծնվել են 1կգ. քաշով ու որոշ բարդություններով, սակայն լուրջ վտանգ նրանց չի սպառնում: Հաղորդում է federalpost.ru-ուն: