«Այսօր Հայաստանի երիտասարության առջեւ ծառացած հիմնական խնդիրներից է կրթության եւ աշխատաշուկայի միջեւ կապի բացակայությունը»։ Հայ Հեղափոխական Դաշնակցության «Արամ Մանուկյան» կենտրոնում երիտասարդության հետ ունեցած հանդիպման ժամանակ այսօր նշեց ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանը։
«Հայաստանցի երիտասարդը դպրոցն ավարտում է, ընդունվում է բուհ կամ միջին մասնագիտական հաստատություն, առանց իմանալու՝ ավարտելուց հետո կարո՞ղ է իր մասնագիտությամբ աշխատանք գտնել, թե ոչ», – նշեց պարոն Մինասյանը։
Նրա խոսքերով, այս վիճակը երիտասարդությանը մասնագիտությունն ընտրելիս մղում է իներցիոն գործողությունների, ինչը ազգում է կրթության որակի վրա։ Մանրամասները կարդացեք այստեղ: