2012 թվականի Ազգային ժողովի ընտրությունները, ըստ PR խորհրդատու Հայկ Կիրակոսյանի, կարելի է բնութագրել որպես ընտրություններ, առանց ընտրության. ոչ մի նոր դեմքեր կամ գաղափարներ:
Հայկ Կիրակոսյանի դիտարկմամբ` «ՕԵԿ-ի գնացքն արդեն գնացել է… «Ժառանգությունը» ԱԺ-ում գործունեություն ծավալելով ժողովրդի առջեւ արդարացել է… Իսկ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի դեպքում, հիմնական կռիվը այս 2-ի մեջ է, բայց դա էլ կարող է խաղ լինել, որպեսզի, ասենք` ՀԱԿ-ը որոշ չափով հետին պլան մղվի… ՀՅԴ-ի մասով էլ, ինչպես նախորդ ընտրություններին՝ հին ընկերներին չէին դավաճանում, հիմա էլ կարող ենք ասել՝ հին տեխնոլոգիաներին չեն դավաճանում, կամ էլ հին տեխնոլոգիաները չեն դավաճանում»:
Մասնագետի ներկայացմամբ` թեկնածու կուսակցությունները, որոնք բավականաչափ գումար ունեն իրենց հիմնադրամում, որպեսզի PR նորագույն հնարքներից օգտվեն, չեն ցանականում ժամանակակից PR-ով ժողովրդի համակրանքը գրավել: Կուսակցությունները պատճառաբանում են`«Դե գյուղացին ինչ պիտի հասկանա»: Մինչդեռ, այն հնարքները, որ կան քաղաքական PR ոլորտում, գյուղացու կրթական մակարդակի ու հասկանալու հետ կապ չունեն: PR-ի տեսանկյունից թիկնապահներով գնալ նախընտրական քարոզչության արդյո՞ք ճիշտ է, Aravot.am-ի հարցին, Հայկ Կիրակոսյանն ասաց, որ նկատելով, թե ինչպես են աշխատում քաղաքական առաջնորդների թիկնապահները, կարելի է ասել, նրանք մի բան էլ հակաքարոզչություն են անում իրենց ղեկավարի դեմ. «Թիկնապահներով ներկայանալը ժողովրդի մեջ վանող ու պատնեշող մի բան է: Թիկնապահները ժողովրդին հրելով ճանապարհ են բացում, իսկ դա մարդկանց մոտ վատ տպավորություն է թողնում, ու հրվող մարդը հաստատ ձայն չի տա: Ստացվում է առաջնորդը գալիս է քարոզչություն անելու, իսկ թիկնապահները՝ հակաքարոզչություն»:
Մանրամասները կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ