Գրեթե զրոյական եկամուտ ապահովող հողատարածքներից, տարվա ընթացքում կուտակվող պարտքերից, վարկային տոկոսներից և արտագաղթից հոգնած ու ընտրություններին այս ամենը փոխելու տեսական հնարավորություն ունեցող գյուղացիները չեն հավատում ու վստահում հավատ ու վստահություն ակնկալող քաղաքական գործիչներին:
Բոլորն էլ հնարավորություն են ունեցել իրենց խոսքը գործ դարձնելու համար, բայց արդյունքներ չեն եղել՝ իրենց դիրքորոշումն են մեկնաբանում Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչները ու հավելում՝ նախորդ ընտրություններից առաջ գոնե ճանապարհ էին վերանորոգում, «լավություն» էին անում, որ «սրտները շահեն», այս տարի այդ էլ չկա:
«Եթե միայն 4-5 տարին մեկ են մեզ հիշում, մենք ինչո՞ւ պիտի իրենց հիշենք: Կերած-խմած գործարար մարդիկ գալիս են, մեր ձայների միջոցով պաշտոն են ստանում, հետո էլ մոռանում են իրենց խոստումները»,- բողոքում է նալբանդյանցի Աշոտ Հակոբյանը:
Մանրամասները կարդացեք այստեղ: