Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Տրակտոր բաժանելով` բացահայտ այլասերում են ժողովրդին»

Ապրիլ 26,2012 18:44

Այսօր Շիրակի մարզի Ազատան գյուղում Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը քարոզարշավի գնալիս  գյուղերին տրակտորներ նվեր տանելը  համարեց քաղաքական մի նոր «նոնսենս»: «Երբևիցէ, որևէ տեղ  տեսե՞լ եք, որ գրվի «Բարգավաճ Հայաստան» կամ ուրիշ մի անուն և տակը դրված լինեն տրակտորներ: Ի՞նչ կապ ունի կուսակցությունը տրակտոր բաժանելու հետ, ի՞նչ կապ ունի ընդհանրապես քաղաքական ուժը էդպիսի գործողություններ իրականացնի, ու՞մ հաշվին է արել` սեփակա՞ն, այդ դեպքում ասեք, որ  այ էս անձը  ինքը բերել և ինքն էլ իրացնում է,  դա հասկացանք, սա արդեն օրենքի խախտում է: Սրանով սովորեցնում են, ժողովուրդը իրոք նայում է, տեսնում է, որ հնարավորություն կա ինչ-որ ձևով մի բան գոնե պոկել, ասում են գոնե հիմա պոկենք, մեկ ա չեն տալու ուրիշ անգամ, դրա համար հիմա ասում են`չի՞ լինի, որ  ամեն տարի լինեն ընտրությունները, գոնե մուրաբայից զատ արդեն կարող է  մի քիչ թանկ բան ստանան նվեր, էլի: Սա ուղղակի այլասերում է , բացահայատ այլասերում է մեր ժողովրդին: Անբարոյական հասարակարգում համերաշխ երկիր ու ժողովուրդ չի լինում»,- ասաց Դեմկուսի ղեկավարը:

Ըստ Արամ Սարգսյանի, այս ամենը հետևանք է այն բանի, որ  կոալիցիոն  կուսակցությունները համոզված չեն, որ կարողանալու են ապահովել իրենց մեծամասնությունը խորհրդարանում, այդ պատճառով էլ ամեն մի ձայնի համար անձամբ են կռիվ մղում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30