«Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 26-ի համարում տպագրված «Ցուցակի մասին» հրապարակման մեջ նշվում է, որ Երևանի Ազատության փողոցի թիվ 2 շենքի 35 բնակարանի սեփականատեր Արշակ Ասատուրի Ավետիսյանը պարզել է, որ իր բնակարանում հաշվառված են իրեն անծանոթ երկու անձինք (Հ. Ավետիսյան և Ա. Առաքելյան): Ըստ սեփականատիրոջ՝ կատարվածն անհրաժեշտ է որակել որպես կեղծիք և ձեռնարկել համապատասխան միջոցներ ապօրինություն թույլ տված անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար:
Ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ հրապարակման մեջ նշված փաստերն անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը:
Պարզվել է, որ Հ. Ավետիսյանը նշված հասցեի սեփականատեր Արշակ Ավետիսյանի քույրն է, իսկ Ա. Առաքելյանը` քրոջ դուստրը, որոնք համապատասխանաբար 2007 և 2009 թվականներին Երևան քաղաքի Ազատության թողոցի 2 շենքի 35 բնակարանում փաստացի հիմունքներով հաշվառվել են օրենսդրության պահանջներին համապատասխան:
Հ. Ավետիսյանին պարզաբանվել է իր սեփականությունը հանդիսացող բնակելի տարածությունում հաշվառված և բնակության իրավունք չունեցող անձանց հաշվառումից հանելու կարգը, որի կապակցությամբ վերջինս 26.04.2012 թ. ներկայացրել է համապատասխան դիմում:
ՀՀ ոստիկանություն