Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴԿ. «Երգիչ-երգչուհիներով քարոզարշավի գալը ցինիզմ է»

Ապրիլ 26,2012 17:21

Այսօր Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը քարոզարշավի էր եկել Շիրակի մարզի ամենամեծ համայնքներից մեկը` Ազատան: 5930 բնակիչ ունեցող գյուղից նրան ունկնդրելու էին եկել ընդամենը 8 տարեցներ, որոնք կուսակցության ղեկավարի հետ մտերմիկ զրույցի էին բռնվել գյուղի ակումբի դիմաց` դեմ առ դեմ նստած:

Տեսնելով գյուղացիների պասիվությունը` լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞վ կբացատրի Դեմկուսի առաջնորդը այսքան քիչ թվաքանակը: «Ինձ բացատրեցին, որ լավ եղանակ է, և մարդիկ զբաղված են դաշտերում: Երբ որ տեսնում եք, իբր թե մի քանի հարյուրավոր կամ հազար մարդ է հավաքված այս կամ այն քաղաքական ուժի հրավերով, ապա հաշվի առեք, որ դա հիմնականում պարտադրանք է, կամ Երևանից ավտոբուսներով իրենց հետևից մի ամբողջ շքերթ են բերում, դուք ինքներդ վկա եք: Մենք գերադասում ենք մարդկանց հետ առանձին-առանձին խոսել և դա համեմատաբար ավելի մեծ արդյունք է տալու, դինամիկան շատ ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք: Դա մեզ ասում է` այո, մարդիկ կամաց-կամաց սկսում են հրաժարվել մուրաբայի գաղափարից ու գալիս են այն գաղափարին, որ ծրագրի հետ պետք է հաշվի նստել: Մուրաբան վերցրեցին, մարդիկ ձեր աչքի առաջ ասացին, հայտարարեցին, որ կուսակցությունը եկել , մուրաբա է բաժանել: Ես ուղղակի չեմ կարող հասկանալ, ո՞ր պատկերացումն է նրանց բերել դրան, ինչո՞վ են որոշել, որ դա գնելով կարելի է հաստատվել որպես իշխանություն: Էդ ամենը մենք տեսել ենք, դրանից ելնելով` մենք մեր ուրույն ծրագրով, քաղաքականությամբ շարժվում ենք», -պարզաբանեց Արամ Սարգսյանը:

Aravot.am-ի ճշգրտող հարցին էլ, թե ուզում եք ասել, որ երգիչ- երգչուհիներ բերելու, երգեր հնչեցնելու կամ փառատոն կազմակերպելու կարիքը չունե՞ք, պարոն Սարգսյանն այսպես արձագանքեց. «Ախր մենք դուրս չենք եկել փառատոն կազմակերպելու, մենք դուրս չենք եկել էսօր մարդկանց զվարճացնելու: Վերջիվերջո դա իրոք բերում է ի՞նչ մի բանի, ստացվում է, որ մարդիկ իրենց հոգսերի տակ, նրանք եկել են մարդկանց մի օրով զվարճացնելու, հետո էլի հինգ տարի նույն վիճակում, եթե ոչ ավելի վատ վիճակում պահելու: Սա է իրողությունը: Ինչո՞ւ ես պիտի գամ էսօր ուրախանամ, եթե ժողովուրդը էսօր ուրախ չէ, իր հանապազօրյա հացի մասին է մտածում: Դա ի՞նչ է, եթե ցինիզմ չէ, ես նրանց նմանվել չեմ կարող , մեր կուսակցությունը երբեք այդպիսին չի եղել:Դրա համար մենք նրանց ասում ենք` եկեք քաղաքական, գաղափարական պայքար մղենք , եկեք ծրագրերը դնենք, համադրենք»,-ասաց Դեմկուսի առաջնորդը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30