Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովուրդն իր ընտրությամբ կանխորոշում է իր ապագան…

Ապրիլ 26,2012 16:54

Ներկա օրերին ականատես ենք լինում ամենօրյա նախընտրական քարոզարշավին, ուր ամեն կուսակցություն կամ տվյալ կուսակցությունը ներկայացնող անձը հավաստիացնում է իր ուղենշած ճանապարհի ճշմարտությունը ¨ բարեկեցիկ ապագայի տեսլականը: Ընտրարշավի առաջամարտիկները շռայլորեն խոստումներ են տալիս, որոնք, ինչպես պատմությունն է ցույց տալիս, հիմնականում այդպես էլ մնում են տեսական մակարդակում: Այստեղից էլ բխում է այն հանգամանքը, որ ժողովուրդը չի վստահում տեսականորեն խոստումներ առաջարկող քաղաքական անձերին կամ կուսակցություններին: Արդ, քաղաքական ուժերը ներկայումս վստահության պակասը փորձում են լրացնել հավատի գաղափարախոսական կարգախոսներով` ինքնին անուղղակի ցույց տալով, որ իրենք այնքան էլ վստահելի ու հավատի արժանի չեն եղել, քանի որ սոցիալ-քաղաքական աստվածաբանական տեսանկյունից հավատի արժ¨որումը կայանում է նրանում, երբ արդեն իսկ քո գործով ու վարքով ապացուցել ¨ համապատասխանում ես այդ հավատի էթիկայի կանոններին: Ուստի, գաղափարաբանական տեսանկյունից այս կարգախոսները արդեն իսկ ձախողված կարգախոսներ են, որոնք հետագայում առավել ¨ս թերությունների ու սխալների դեպքում տվյալ կուսակցություններին դարձնելու են ոչ վստահելի:

Այնուամենայնիվ այս շռայլ ու գայթակղիչ խոստումներ առաջարկող անձանցից կամ կուսակցություններից ո՞ւմ հավատալ կամ ո՞ւմ ընտրել: Նշանավոր փիլիսոփա Արիստոտելը դեռ¨ս անտիկ դարաշրջանում ասել է, թե կատարելապես անհնար է գործել հասարակական կյանքում, չլինելով որոշակի բարոյական հատկությունների կրող, արժանի մարդ: Լինել արժանի մարդ, նշանակում է օժտված լինել բարոյական առաքինություններով: Իսկ այն մարդը, ով ուզում է մասնակից լինել հասարակական-քաղաքական կյանքին, պետք է լինի առաքինի վարքի տեր մարդ:  Կարծում եմ նշանավոր փիլիսոփայի վերոհիշյալ մտքերը պիտի ուղղորդեն հայ մարդուն իր ընտրությունը ճիշտ կատարելու համար:  Այդուհանդերձ, ցավալիորեն կարելի է նշել, որ մեր հասարակության ստվար մի հատված չի գտնվում լուսավոր այն մակարդակում, որ ընտրություն կատարի ոչ թե իր ¨ իր երեխաների ապագայի համար, այլ կատարում է տվյալ վայրկյանի, պահի նյութական ակնկալիքի համար: Իսկ բնության օրենքը գործում է անխախտ, թե այն, ինչ ցանում ես, այդ էլ հնձում ես: Բնականաբար այդօրինակ վարքագծի ընտրությունը ծնելու է այնպիսի պտուղներ, որոնք հայ իրականության կյանքը չեն դարձնելու բարեկեցիկ ¨ ապահով:  Մյուս կողմից քաղաքական ուժերի վկայակոչած ազատ ¨ արդար ընտրություններն այդպես էլ չեն դառնում իրականություն: Իսկ որտեղ կեղծվում է ընտրության իրավունքը, այնտեղ ոտնահարվում է մարդու ազատ ընտրության արժանապատվությունը, որը լիովին հակառակ է քրիստոնյայի բարոյական կեցվածքին, ով իր այս արարքով պատասխանատու է առաջին հերթին Աստծո առաջ` խախտելով Արարչի կողմից մարդուն պարգ¨ած ազատ ընտրության իրավունքը:  Քանի դեռ հասարակության մեջ գերակայում են արժեքներ, որոնք հակադիր են քրիստոնեական էթիկայի կեցութաձ¨երին, փոփոխություններ ակնկալելն անիմաստ է: Այս պարագայում ամեն անգամ հասարակությունը խոսելով ժողովրդավարությունից` Քրիստոսին խաչն է բարձրացնում, ինչպես ժամանակին խավարի մեջ թաղված հրեա ժողովրդի ձայնի իրավունքը Քրիստոսին տարավ դեպի Գողգոթա:  Մենք` հայերս, իբր¨ հավաքականություն, մեր ընտրությունը կատարում ենք նույնակերպ` չունենալով աստվածային կամքի օրհնությունն ու բարեհաճությունը ¨ դասեր չքաղելով մեր պատմությունից:  Արդ, այս ընտրություններից հետո էլ,  բարեկեցիկ ու լուսավոր Հայաստան տեսնելու հավատքը դեռ¨ս մնում է մռայլված ու մշուշոտ ¨ երկրի ապագան Աստծո կողմից անտեսված…:  Սակայն հոգ¨որ հայրերի վկայությունները արթնացնում են լույսի այդ հույսն ու տեսլականը, որոնք նշմարվում են ներկայիս փոքրաթիվ երիտասարդ անհատների մեջ ¨ հիմք ստեղծում տեսնելու արդար ու ապահով Հայաստանի իրական եզրագիծը:  Ուստի, ամեն հայ անհատ, որպես քրիստոնյա, իր ընտրությունը պիտի կատարի իր խղճի ներգործությամբ, որովհետ¨ մարդու քրիստոնեական աշխարհընկալումը պատասխանատվությամբ առաջնորդվելու քաղաքականության բարոյագիտական հենքն է:  Ընտրարշավում մարդու համար ուղղորդիչ չափանիշ կարող են հանդիսանալ սուրբգրային խոսքերը, թե պտուղներից ճանաչեցեք նրանց ¨ ձեր ընտրությունը կատարեցեք այն անձանց կամ կուսակցությունների համար, որոնք իրենց մեջ իրապես կրում են լույսի պտուղները` «Քանզի լույսի պտուղներն են բարությունը, արդարությունը ¨ ճշմարտությունը» (Եփես. 5.9):

 Հովհաննես Մանուկյան

«Երիտասարդ գիտնականների ¨ ասպիրանտների միավորում» հկ-ի

Սոցիալ-քաղաքական աստվածաբանության բաժնի պատասխանատու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30