Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սուրեն Սիրունյան. «Մարդու արածը երեւում է գործով, ոչ թե բուկլետի ոտանավորով»

Ապրիլ 26,2012 16:29

ՖՈՏՈԼՈՒՐ

ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով թիվ 5 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Սուրեն Սիրունյանը մարտի 1-ի դեպքերից հետո, տեւական ժամանակ անց նաեւ ՀԱԿ-ը լքելուց իր առջեւ նպատակ էր դրել՝ քաղաքական գործունեությամբ չզբաղվել: Բայց տեսնելով, թե ինչ է կատարվում, եւ թե ինչպես են մարդիկ ցեխ շպրտում իր ընկերների ետեւից՝ մտքափոխվել է, որոշել, որ ինքն էլ պետք է մասնակցի ընտրություններին:

Սիրունյանը հավելում է, որ ոչ ծրագիր ունի, ոչ էլ առաջարկություն. «Չեմ ուզում նմանվել մյուս պատգամավորներին, որոնք ինչ ասես ցույց են տալիս, ասելով՝ ինձ ընտրեք, որ փնտրեք»: Այլեւս անկուսակցական Սիրունյանը չի ուզում մտածել այն մասին, թե ինչու իրեն կընտրեն կամ ինչու չեն ընտրի, համոզված է. «Ճանաչողներն ու վստահողները իրենց ձայնը կտան ինձ: Իսկ ով ինձ ձայն չի տա՝ դա իր խնդիրն է»:

Aravot.am-ի դիտարկմանը՝ ծրագիր չունեք, այսինքն՝ անելի՞ք էլ չունեք եւ ուզում եք պարզապես հայտնվել Ազգային ժողովո՞ւմ, Սուրեն Սիրունյանը պատասխանեց. «Ես 88 թվականից եղել եմ ղարաբաղյան շարժման պայքարի մեջ, այդ ընթացքում, պատկերացրեք՝ քանի ընտրություն ու պատգամավոր եմ տեսել: Շատ պատգամավորներ են եղել ու ծրագրեր ներկայացրել: Կարծում եմ՝ ծրագիրը չէ, որ պետք է ներկայացնես ժողովրդին, ապացուցելու համար, թե ինչ կարող ես անել: Մարդու արածը երեւում է գործով, ոչ թե բուկլետներում գրված ոտանավորներով: Բացի այդ, չեմ ուզենա, որ ՀՀ մեկ ուրիշ քաղաքացի ինձ նման ընտրությունները բողոքարկելու համար՝ հայտնվի ազատազրկման վայրում»:

Հաջորդ դիտարկմանն էլ, թե հարցազրույցներից մեկում ասել էր, որ ինչպես ֆուտբոլում է լինում, այնպես էլ այս ընտրություններում պետք է ինքը հաղթի, որովհետեւ ընտրությունները ֆուտբոլային խաղ է, պատգամավորության թեկնածուն պատասխանեց.«Ցանկացած խաղում սիրում եմ հաղթել: Բայց ընտրություններն ինձ համար խաղ չեն: Այս ընտրությունը շատ կարեւոր է նրանով, պետք է այնպես լինի , որ Հայաստանի Հանրապետությունը կարողանա մեկ քայլ առաջ գնալ նախորդ ընտրությունների համեմատ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30