Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սաթիկ Սեյրանյան. «Իշխանական թեկնածուն Եղվարդից մարդ է բերել, որ փող բաժանեն»

Ապրիլ 26,2012 15:45

Մամուլի ագզային ակումբի այսօրվա հյուրն էր ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի անկուսակցական թեկնածու, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը (թիվ 4 ընտրատարածք):

«Միասին խմբագրենք Ազգային ժողովը», -ասում է Սեյրանյանը՝ նշելով, որ տարեցտարի ԱԺ-ն դառնում է ավելի գորշ, անդեմ մարդկանցով լի, դրա համար էլ ինքն այնտեղ անելիք ունի եւ խմբագրումներ կմտցնի ոչ միայն ԱԺ-ի աշխատանքում, այլեւ օրենքներում: «Այնպես է ստացվել, որ բոլոր թեկնածուները եկել- խոստումներ են տվել. երեխայիդ բանակից կազատենք, աշխատանքի կտեղավորենք, վերելակ կսարքենք, կասֆալտապատենք եւ այլն. մարդկանց մոտ պատկերացումները պատգամավորի աշխատանքի, դերի մասին աղճատված են: Ես օլիգարխ չեմ, որ նման բաներ անեմ, եւ եթե նույնիսկ հնարավորություն ունենայի՝ էլի չէի անի, քանի այդ գործերն իմ լիազորությունների մեջ չեն մտնում»,- ասում է թեկնածուն՝ շեշտելով, որ հիմնական պայքարը թիվ 4 ընտրատարածքում լինելու է իր եւ Արտակ Սարգսյանի միջեւ:

Սաթիկ Սեյրանյանի խոսքերով, ինքն իր հանդիպումների ժամանակ մարդկանց բացատրում է իրենց իրավունքներն ու ոգեւորում նրանց. «Ես քաղաքացուց եմ գնում քաղաքականություն: Իմ շփումների ընթացքում ավելի եմ համոզվում, որ մարդիկ հավատ չունեն, նրանք համոզված են, որ մեկ է՝ իրենց քվեն չի անցնելու: Ցավալի է, բայց իշխանական թեկնածուն իր սուպերմարկետում վաճառվող միանգամյա օգտագործվող 250 ափսեի գնով՝ 5000 դրամով է մարդկանց գնում: Ընտրողներին կոչ եմ անում իրենց խղճի առաջ ազնիվ լինել, որ վաղը չզարմանան: Կոչ եմ անում՝ ճիշտ ընտրություն կատարել ու պահանջել եւ ամենակարեւորը՝ չվախենալ սուտ հեքիաթներից»:

Սեյրանյանը նշում է, որ հայտարարել ու խոստացել է՝ առնվազն 5 տարի որեւէ քաղաքական ուժի մաս չի կազմելու:

Ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին, ապա, ըստ նրա, ցուցակներում կան կեղծ ընտրողներ, բայց դա ուսումնասիրվում է: «Հայտարարել եմ, որ ընտրությունների օրը տալու եմ այն մարդկանց անունները, որոնք գումար են բաժանում: Ի դեպ, իշխանական թեկնածուն արդեն Եղվարդից մարդիկ է բերել, որ գումար բաժանեն, արաբկիրցիներին էլ չի վստահում, որովհետեւ գումարները բաժանվում, բայց տեղ չեն հասնում»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30