Գերծանր քաշային բռնցքամարտիկը, համաձայն ներկայացրած հայտարարագրի, 2011-ին վաստակել է 23,283 միլիոն ռուբլի: Սակայն նրա անվան դիմաց որպես սեփականություն գրանցված է ընդամենը երկու ավտոտնակ: Դրա փոխարեն, Վալուեւի կինը, որի եկամուտները անցած տարում կազմել են 13 մլն ռուբլուց քիչ ավելի, Ռուսաստանում երկու տուն եւ հողատարածք, Գերմանիայում` երկու բնակարան եւ առանձնատուն, Իսպանիայում` մեկ տուն ունի:
Նախկին թենիսիստ Մարատ Սաֆինը հայտարարագրել է 18, 370 միլիոն, նախկին մարմնամարզուհի Ալինա Կաբաեւան, որն իր վաստակով 2010-ին այս ցուցակի առաջատարն էր, անցած տարի հարստացել է ընդամենը 11,4 մլն ռուբլով:
Վատ չեն վաստակում նաեւ պետդումայի պատգամավոր մյուս նախկին մարզիկները: Հոկեյիստ Վլադիսլավ Տրետյակը, որ մեկ տարում 6,5 միլիոն ռուբլի է աշխատել, Ռուսաստանում իր անշարժ գույքից բացի, բնակարան ունի նաեւ Լատվիայում: Օլիմպիական չեմպիոն, ըմբիշ Ալեքսանդր Կարելինը հայտարարագրել է 3,116, իսկ գեղասահորդուհի Իրինա Ռոդնինան` 2,6 միլիոն ռուբլի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ