«Ժառանգությունը» ոչ թե ավտոբուսով մարդկանց է տեղափոխում, որ տպավորություն ստեղծի, այլ իր սովորական ռիթմից մի փոքր ավելի ակտիվ հանդես է գալիս քարոզարշավին»,-հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
Ա. Մարտիրոսյանը պարզաբանեց նաև լրատվական գործակալություններից մեկի տարածած այն լուրը, թե Րաֆֆի Հովհաննիսյանն անձնական երաշխիքներ է տվել 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ ԱՄՆ-ի, Եվրամիության և Թուրքիայի կողմից իրեն աջակցելու դեպքում ՀՀ–ում պայմաններ ստեղծել հայ-թուրքական արձանագրությունների անխափան վավերացման համար: Իսկ թուրքերն էլ երաշխավորել են դրանից հետո Հայաստանի տնտեսությունում առաջին 10 տարում 5-7 մլրդ դոլար ներդնել։ Պարոն Մարտիրոսյանը հերքեց այդ լուրը և նկատեց, որ ապատեղեկատվության տարածումը կատարվել է բարձր մակարդակով:
«Ժառանգության»՝ կոալիցիա կազմելու հավանականության մասին էլ նշեց. «Որևէ մեկի հետ կոալիցիա կազմելը բացառապես կախված է ընտրական գործընթացների թափանցիկությունից և ընթացքից»:
Լուրեր են պտտվում, թե Աջափնյակ վարչական շրջանում, որտեղ գտնվող թիվ 6 ընտրատեղամասում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Արմեն Մարտիրոսյանը, թեկնածուները զենքերով են շրջում: Այս մասին պարոն Մարտիրոսյանն ասաց. «Իշխանության ներկայացուցիչների՝ զենքերով շրջելը դարձել է օրինաչափություն: Այ, եթե «Ժառանգության» պատգամավորները զենքերով շրջեին, դա կլիներ սենսացիա: Ինչպես ասում են, ոչ տերտեր եմ սպանել, ոչ էլ մարդու հացից կտրել, ինչից պիտի վախենամ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ