Զինծառայող Սուրեն Կիրակոսյանն արդեն 21 օր է հացադուլի մեջ է, բայց ոչ մեկը դրան չի արձագանքում: Այսօր այս մասին բարձրաձայնեցին խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայողների ծնողները:
Հացադուլի մեջ գտնվող զինվորի մայրը՝ Զվարթ Կիրակոսյանն ասաց, որ իր տղան չի խուսափում զինծառայությունից, բայց տարբեր տեսակի հիվանդություններ ունի ու պահանջում է բուժզննում ու բուժում: Երկար ժամանակ ոչ մի բժշկական օգնություն չստանալով՝ զինվորը որոշել է հացադուլի միջոցով հասնել ուզածին: Զինվորի մայրն ասաց նաեւ, որ իրեն էլ չեն տեղեկացնում, թե տղան ինչ հիվանդություններ ունի. «Ասում են՝ գաղտնի է»: Զ. Կիրակոսյանը դիմել է արդարադատության եւ պաշտպանության նախարարներին, բայց ոչ մի արձագանք:
Օրերս էլ զինվորների մայրերով հավաքվել ու գնացել են Հանրապետական կուսակցություն, բայց նրանց այնտեղից ճանապարհել են՝ ասելով, թե ամեն ինչ կլուծվի օրենքի սահմաններում: Զ. Կիրակոսյանի խոսքերով, իր տղային էլ այսկերպ են ցանկանում սպանել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև