Մաշտոցի այգու ակտիվիստներն արդեն մի քանի օր է՝ ձեռնարկատեր, քաղաքական գործիչ Օլիկ Գարխյանի հոգեհանգստի արարողություն են անցկացնում: Այսօր նրանք օլիգարխի դին բերեցին կառավարության շենքի առջեւ ու հանձնեցին կառավարությանը: «Մենք որոշեցինք իրեն ոչ թե թաղել, այլ հանձնենք կառավարությանը, դրա համար իրեն պոչամբարից բերած ծանր մետաղներով ենք պահել, որ դիակը չհոտի»:
Ակտիվիստները վարչապետին հանձնեցին նաեւ նամակ, որով տեղեկացնում էին օլիգարխի մահվան մասին. «Ապրիլի 22-ին վախճանվել է Օլիկ Գարխյանը` ՀՀ վաստակավոր օլիգարխիան: Քանի որ նրան ծնել և սնել է ՀՀ կառավարությունը, նպատակահարմար ենք գտնում նրա դին հանձնել Ձեզ, քանի որ հանրությունը չցանկացավ նրա դին սեփական միջոցներով հանձնել հողին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ