Հոլիվուդի հուշարձանը ի սկզբանե ստեղծված է եղել` գովազդելու անշարժ գույք: Այն կառուցվել է 1923թ.ի հունիսին: Սկզբնական նշանը կոչվել է «HOLLYWOODLAND» ու միտված է եղել գովազդելու տներ, հողատարածքներ Հոլիվուդի մերձակայքում: Ամեն տառի երկարությունը եղել է 15մ., իսկ լայնությունը` 9մ: Ենթադրվում էր, որ նշանը կմնա ընդամենը 2,5 տարի, սակայն հետագայում այն ունեցավ համաշխարհային ճանաչում եւ դարձավ ԱՄՆ կինոինդուստրիայի գլխավոր սիմվոլը: Իր ողջ պատմության ընթացքում նշանը ենթարկվել է տարբեր փոփոխությունների: 1932թ.-ի սեպտեմբերին դերասանուհի Փեգ Էնտուիսոլը, ինքնասպան եղավ`ցատկելով «H» տառի վրայից, 1940թ.ին նշանի պաշտոնական պահնորդ Ալբերտ Կոֆեն ալկոհոլի ազդեցության տակ իր մեքենայով վթարի ենթարկվեց`վնասելով նորից «H» տառը: 1949թ.-ին նշանը վերականգնվեց, բայց հանվեց վերջին բառը`«LAND»-ը: Ժամանակի հետ տառերը վնասվեցին, որի հետեւանքով «O» տառը մասնատվելով դարձավ «u»: Միայն 1978թ.-ին ամերիկացի երաժիշտ Էլիոս Կուպերի միջնորդությամբ, ով կարողացավ նվիրատվության միջոցով հավաքել 250,000 դոլար, ամբողջովին վերականգնվեց ու վերափոխվեց հայտնի նշանը: Արդյունքում տառերը ունեցան 13,7մ. երկարություն եւ 9,3-11,8մ. լայնություն: Վերափոխված ձեւը պաշտոնապես ներկայացվեց 1978թ.-ի նոյեմբերի 14-ին: Վերջին փոփոխությունը եղավ 2005թ.-ին: «HOLLYWOOD» նշանը գտնվում է Լոս-Անջելոսի Mount Lee լեռան 491մ. բարձրության վրա: Աղբլուրը`hollywoodfl.org:
Ըստ ntgs.ru-ում տեղ գտած ինֆորմացիայի`թենիսի գնդակով երբեւէ եղած ամենաուժեղ փախանցումը գրանցվել է 1963թ.ին, անգլիացի Մայքլ Սանգստերի կողմից եւ կազմել է 248 կմ/ժ արագություն:
Սովորելը բոլոր ժամանակներում միշտ էլ եղել է կարեւորագուն պայման, իսկ Սպարտայում,-ինչպես հաղորդում է hacklive.ru-ն, ուսուցիչը պատժում էր երեխաներին` կծելով նրանց բութ մատը:
pniva.by-ից իմանում ենք, որ 1963թ.-ին նկարահանված, հանճարեղ դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի գլխավոր դերակատարմաբ «Կլեոպատրա» ֆիլի ցուցագրումը արգելված է եղել Եգիպտոսում, քանի որ դերասանուհին ուներ հրեական արմատներ:
Հին Հռոմում եթե հիվանդը մահանում էր վիրահատության ժամանակ, կտրում էին բժշկի ձեռքերը:
Հոնկոնգում գույություն ունի շուրջ 1200 ծառ, որ աճում է պատի միջից: Աղբյուրը`askee.ru:
Մի քանի փաստեր կապված ազգային առնանձնահատկությունների հետ
Հարավային Կորեայում արգելվում են ամուսնությունները միևնույն ազգանունը կրող մարդկանց միջև:
Թուրքիայում սգո գույն է համարվում մանուշակագույնը:
Շատ մուսուլմանական երկրներում և Չինաստանում` սպիտակը:
Հնդիկները կարծում են, որ պատվաբեր չէ մահանալ մահճակալում, պետք է մահանալ գետի մոտ:
Գոյություն ունի մի երգ`«4,33» անվանմամբ, որ բաղկացած է 3 մասից, որոնցում միայն լռություն է: Առաջին մասը բացկացած է 30վ. լռությունից, 2-րդ հիմական մասը 2 րոպե 23վ. լռությունից եւ վերջին հատվածը`40վ. առավել «բարձր» լռությունից: Երգը հեղինակել է 1940-1950թթ.-ի ավանգարդ կոմպոզիտոր ու նկարիչ Ջոն Քեյջը: Երգը կարելի է կատարել ցանկացած երաժշտական գործիքով:
Անդրանիկ Ջալալյան