Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գաղտնիքդ պետք է միայն քեզ վստահես». Տղանե՞րն են առավել գաղտնապահ

Ապրիլ 26,2012 13:52

 

Տղամարդիկ բողոքում են` կանայք շատախոս են, բամբասկոտ, իրենց զրույցի ընթացքում դիտմամբ թե պատահմամբ հրապարակում են ուրիշի գաղտնիքը: Ոչ պակաս բողոքում են նաև կանայք`երբեմն իրենց անձնական գաղտնիքները մտերիմներին վստահելուց հետո չգիտես` ինչու՞ դառնում են հանրության քննարկման առարկա: «Հիմնականում գաղտնիքներս վստահում եմ մտերիմ ընկերներիս, ինքս գաղտնապահ եմ, ոչ մի անգամ ինձ վստահված գաղտնիքը չեմ ասում ուրիշին: Սակայն եղել է դեպք, երբ իմ գաղտնիքը ասել եմ ընկերուհուս, իսկ նա `ուրիշին, հիշում եմ` իրար հետ լավ կռվեցինք »,-պատմում է Լիանան ու հավելում`իր կարծիքով գաղտնապահ լինում են միայն տղաները: Մարիան նույնպես այդ կարծիքին է . «Երբ գաղտնիքներս վստահել եմ աղջիկների, նրանք վերափոխված ձևով ուրիշներին են ասել, բայց երբ տղաների հետ եմ կիսվել, այդ գաղտնիքը նրանց բերանից դուրս չի եկել և մնացել է գաղտնիք »: Այնուամենայնիվ Մարիան համոզված է` գաղտնիքդ պետք է միայն քեզ վստահես: Հետաքրքիր է`հակառակ սեռի ներկայացուցիչ Արսենը հակառակ կարծիքին է. «Աղջիկները ավելի վստահելի են, քան տղաները: Անձամբ ես իմ գաղտնիքները կիսում եմ իմ սիրելի էակի հետ: Գաղտնիքներ պետք է ասես այնպիսի մարդու, որին համարում ես քո երկրորդ կեսը, ինչո՞ւ չէ նաև ինքդ քեզ»: Արսենը նաև խոստովանում է` մի անգամ իրեն վստահված գաղտնիքը միամիտ բարձրաձայնել է:

Բրիտանացի գիտնակններն էլ եզրակացնում են ` կինը ի վիճակի է ուրիշի գաղտնիքը պահել միջինը 47 ժամ 15 րոպե: Այդ կարծիքին նրանք հանգել են իրենց անցկացրած հետազոտության արդյունքում, որին մասնակցել են 18-ից 65 տարեկան 3000 կանայք: Հետաքրքիր է` գաղտնիքն հրապարակած կանանց գերակշռող մասը շարունակել է պնդել, որ իրենք միանգամայն գաղտնապահ են: Հետաքրքիր է նաև այն, որ հաճախ ուրիշի գաղտնիքը կանայք պատահաբար հրապարակում են հեռախոսազրույցների ժամանակ: Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը:

Տղամարդկանց մեծամասնության կարծիքով` կանայք ուրիշի գաղտնիքները բարձրաձայնում են իրենց շատախոսության պատճառով: Ըստ գիտնականների հաշվարկի `տղամարդիկ օրական միջինը արտաբերում են` 12 500, մինչդեռ կանայք` 25 000 բառ`գրեթե 2 անգամ ավելի շատ:

 

Մարտին Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30