«Ի՞նչ անեմ՝ իր օգտին էլ քարոզե՞մ»,- այսպես անկեղծ պոռթկաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ է հակաքարոզչություն անում թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ: Ըստ Սամվել Հարությունյանի՝ Սուրիկ Խաչատրյանը մարզում զբաղված է ՀՀԿ-ի, ՀՀԿ-ի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուի օգտին քարոզով եւ իր դեմ հակաքարոզչությամբ: Սուրիկ Խաչատրյանն էլ իր հերթին մեղադրանքներ հնչեցրեց Սամվել Հարությունյանի հասցեին, թե իբր վերջինս «պրոֆեսիոնալ շանտաժիստ է»:
«Առավոտ» օրաթերթ