Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գրողների 6-րդ համաժողով. գրքերի տպաքանակը մեզանում մտահոգիչ է

Ապրիլ 26,2012 13:05

Նկատի ունենալով պատմական եր¨ույթները /Հայ գրատպության 500-ամյակ, Հայ գրականությունը մեկ ամբողջություն դիտելու կանոնագրային խիզախ որոշում ¨ Եր¨անը գրքի միջազգային մայրաքաղաք հռչակող ՅՈՒՆԵՍԿՕ- ի որոշում/ , շարունակելով նախորդների բյուրեղացած ավանդույթները, նպատակ ունենալով խթանելու առավելապես հայ գրքի հրատարակումը  ¨ տարածումը, գրողների համահայկական 6-րդ համաժողովը քննարկումների արդյունքում  եկավ հետ¨յալ  եզրահանգմանը.

1. Համաժողովի ընթացքում արծարծվեցին հայ գրքի տարածման ¨ վաճառքի խնդիրները: Գրքերի տպաքանակը մեզանում մտահոգիչ է ¨ այլ¨ս անհնարին է գրքերի հրատարակումն  առանց պետական կամ բարեգործական  աջակցության: Ընթերցող  զանգվածը նվազել է թե Հայաստանում ¨ թե Սփյուռքում, որի հետ¨անքը  բազմաթիվ գրախանութների  զանգվածաբար փակվելն էր, իսկ հանրապետության մի շարք մարզերում ընդհանրապես այդպիսիք գոյություն չունեն: Այս ոլորտում կար¨որվում է  պետական ¨ բարեգործական  կազմակերպությունների  լուրջ աջակցությունը` որպեսզի  գրքերը  հրատարակվեն ու տարածվեն,  համազգային ընթերցողական լսարան ունենան ¨ հայ գրողը, այլ ժողովուրդների գրողների պես, կարողանա ապրել իր գրական վաստակով : Այս հարցում մեծ է  գրական  գրաքննադատության դերը,  ինչը կարող է էապես  նպաստել խնդրի լուծմանը:

2. Հանգամանքների բերումով , հայերենի բառապաշարն ու  շարահյուսությունը, հայերենին չտիրապետելու պատճառով,    արտաքին բացասական ազդեցությունների է ենթարկվել: Ժամանակակից տեխնոլոգիական զարգացումների հետ¨անքով նորաստեղծ տերմինները ընդհանրապես չունեն  իրենց հայերեն համարժեքները կամ ստեղծվում են դժվարությամբ ¨ ուշացումով:   Ուստի հեշտության  ¨ արդիական համարվելու համար` ժամանակի ¨ աշխարհագրական տարբեր գոտիների, տարբեր մշակույթների ¨ լեզուների պարտադրանքով.  հայերենում օտար բառեր  են ներմուծվում:  Հարկավոր է տերմինաբանական  լուրջ ¨ հետ¨ողական աշխատանքով աստիճանաբար  վերականգնել իրավիճակը,  նախ¨առաջ գրականության ¨ զանգվածային լրատվամիջոցների / թերթ, հեռուստատեսություն, ռադիո, համացանց/  աջակցությամբ: Մասնավորապես հայաստանյան հեռուստատեսությունը պետք է ծառայի հայերենի  բյուրեղացմանն  ու    սփյուռքում տարածմանը:  Ժարգոնը «նպաստում» է  հայերենի աղճատմանն ու հասարակության այլասերմանը: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել  Սփյուռքին`  հայտարարագրերը ար¨մտահայերենով  պատրաստելու  ¨ տարածելու միջոցով: Օրվա հրամայական է դարձել Տերմինաբանական կոմիտեի վերականգնումը:

3. Հայ գրականության միջազգայնացման խնդիրը  սոսկ ցանկություն կմնա, եթե չստեղծվեն հեռանկարային կազմակերպչական ¨ նյութական պայմաններ: Միջազգային հանրությանը ներկայացվելիք գրքերի ընտրությունը  պետք է կատարվի  գրական առողջ ¨ անկողմնակալ մթնոլորտում, որին կհաջորդի միջազգային  մի քանի   լեզուներով/ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, արաբերեն, չինարեն, հնդկերեն, ճապոներեն ¨ այլն/  թարգմանությունը` յուրաքանչյուր լեզվին համահունչ որակով, հրատարակման ոլորտում համագործակցելով տարածման կառույց ունեցող միջազգային հրատարակչատների հետ: Կենսական նշանակություն ունի նա¨ Հայաստանի  գրողների միությանը կից թարգմանիչների համալսարանի ստեղծումը: Հազարավոր տպաքանակներով հրատարակված գրքերը, մնալով միայն հայկական շրջանակներում, միջազգայնացման ոչ մի երաշխիք չեն կարող ունենալ:

4. Հայ գրողին պետք է օժանդակեն պետությունը, բարեգործական ¨ մշակութային կազմակերպությունները, որպեսզի նա ի զորու լինի ստեղծագործել բարվոք պայմաններում:  Պետք է կազմակերպել գրքի ոչ միայն հրատարակումը,  այլ¨ սպառումը, տարածումը, ըստ արժանվույն գնահատումը:

5. Համաժողովը պարտավորեցրեց Հայաստանի  Հանրապետության սփյուռքի նախարարությանը օժանդակել հայ գրողների բոլոր սերունդներին, իսկ  ՀԳՄ  վարչությանը հանձնարարեց  ձեռնարկել համահայկական գրական հանդեսի հրատարակումը, որը պետք է  դառնա Հայաստանի ¨ Սփյուռքի ամենատարբեր սերունդների ¨, մասնավորապես, երիտասարդների խոսափողը :

Պետությունը,  քաղաքական կազմակերպությունները, մշակութային միությունները, զանգվածային լրատվամիջոցները, ի վերջո, հասարակության լայն զանգվածները պետք է ծառայեն  այս ազգաշահ աշխատանքին, այս կար¨որ գործընթացի անմիջական մասնակիցը լինեն, որպեսզի ազգային խորք ¨ հպարտություն ունենան հասրակության բոլոր շերտերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30