Հատված Թիվ 25 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրած նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի հետ հարցազրույցից:
– Միշտ ասել եք, որ Սերժ Սարգսյանը Ձեր ընկերն է, այս ամենից հետո՞ էլ եք նույնը պնդում։ Նա անընդհատ Ձեր դեմ է աշխատում։
– Սերժ Սարգսյանն իմ մարտական ընկերն է, դա չի փոխվում։ Ուղղակի մեր քաղաքական հայացքները չեն համընկնում. ի՞նչ կա դրա մեջ, որ այս տարիների ընթացքում անընդհատ սարքել եք լոզունգ։ Հա՛, իմ մարտական ընկերն է, ո՞վ է խուսափում։
– Դուք եղել եք Հանրապետական կուսակցության անդամ, բայց հիմա, երբ կողքից եք նայում Ձեր երբեմնի կուսակիցներին, Ձեր որոշումը վերանայելու անհրաժեշտություն չե՞ք զգում։
Կարդացեք նաև
– Բոլորին է հայտնի, թե ինչ վիճակում էր Հանրապետական կուսակցությունը Աշոտ Նավասարդյանից հետո՝ մինչեւ Վազգեն Սարգսյանի գալը։ Կոտայքի մարզում Հանրապետական կուսակցությունն անձամբ ես եմ ձեւավորել։ Այսօրվա մարզային գրեթե բոլոր ՀՀԿ-ականներին ես եմ ընդունել կուսակցություն։ Եվ երբ Հանրապետական կուսակցությունը դարձավ հանրասեփական, ես դուրս եկա։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Ժողովուրդ»