Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ. «Անհնար է ի սկզբանե ասել, թե քարոզչության սահմանված կարգի կոնկրետ որ խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա»

Ապրիլ 26,2012 11:16

Նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտման դեպքում պատգամավորության թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով դատարան դիմելու հանգամանքը սահմանված է ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետով։ Մասնավորապես, նշված դրույթի երկրորդ մասի համաձայն, թեկնածուի գրանցումն ուժը կորցրած կարող է ճանաչվել, եթե նա թույլ է տվել նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը «կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա»:

Ուստի, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեցինք, թե նախընտրական քարոզչության սահմանված կարգի այդ ո՞ր խախտումներն են, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, եւ արդյոք դրամ տալը կամ անվճար ծառայություն խոստանալն այդ խախտումների մեջ չի՞ մտնում։ «Խախտումների գնահատականը կարելի է տալ բացառապես առկա փաստական հանգամանքների լիարժեք գնահատման արդյունքում։ Դրանք կարող են լինել տարբեր խախտումներ, բայց դրանք համադրության մեջ պետք է դառնան քննության առարկա»,- պատասխանեց Տիգրան Մուկուչյանը։ Ըստ նրա, անհնար է ի սկզբանե ասել, թե քարոզչության սահմանված կարգի կոնկրետ որ խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ «Ընտրության արդյունքների ազդեցության տեսանկյունից խախտումները պետք է լինեն այնպիսին, որ ըստ էության խեղաթյուրեն ամբողջ ընտրության պատկերը, որոնք իրենցով էական անդրադարձել են կազմակերպվող ընտրությունների վրա»,- ասաց ԿԸՀ նախագահը։ Այլ կերպ ասած, ըստ Տիգրան Մուկուչյանի, քանի դեռ կոնկրետ դիմում-բողոքը չի քննարկվել, ոչ ոք չի կարող քարոզչության խախտմանը գնահատականներ տալ։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30