Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Դանիելյան. «Հավատանք, որ հետո մե՞նք էլ կունենանք էդ ջիպերից»

Ապրիլ 26,2012 10:47

Հատվածներ դերասան Սերգեյ Դանիելյանի հետ հարցազրույցից:

Կուսակցությունների կարգախոսների մասին ի՞նչ կասեք։

– էդ բոլոր կարգախոսները, էդ որ ասում են՝ հավատա, բան-ման,

առաջինը նրանից ա գալիս, որ իրանք իրանց բերնով ասում են, որ ոչինչ չկա, բայց դուք հավատացեք։ Երկրորդն էլ, որ էս 20 տարի ա ոչինչ չի եղել, բայց էսօրվանից լավ ա լինելու, հավատացեք, էլի։ Մի 2 հատ եմ կարդացել, բայց ինձ թվում ա՝ էդ բոլոր կարգախոսները հորինել են գործից հեռու մարդիկ, ովքեր չգիտեն փիառն ինչ ա, հոգեբանությունն ինչ ա, ուղղակի 5-րդ դասարանի մակարդակի մարդիկ էս փիառում մասնակցում, որովհետեւ ոչ մի նորմալ մարդ՝ քչից-շատից գրագետ, էդ փիառին չի հավատա։ Ի՞նչ ա նշանակում՝ հավատանք, որ լավ լինի, այ քեզ բա՜ն… ոնց որ կենացներ լինի, էն, որ ասում-ասում են, հետո ավելացնում են՝ Աստված տա, լավ լինի:

Իսկ կուսակցությոկններից ո՞վ է քիչ թե շատ ավելի գրագետ քարոզարշավ վարում։

– Քանի որ 2 հատ քարոզարշավ եմ լսում՝ ընդհանրապես, մեկը էդ հավատանք-մավատանքներն են, չգիտեմ ով ա, մեկն էլ էլի տենց… դրա համար չեմ էլ հիշում, թե որ մեկն ա ավելի գրագետ… ոնց որ «Սպրայթի» ռեկլամ լինի՝ հավատա չգիտեմ ինչիդ… վստահիր ծարավիդ. մի հատ տենց ապուշ ռեկլամ կար։

Հետաքրքրությունից ելնելո՞վ էլ չեք գնացել որեւէ հանդիպման։

– Հանդիպման չեմ գնացել, բայց մի անգամ 25-30 ջիպ տեսա, որոնք մտան մի հատ պայթած գյուղ՝ Սեւանի շրջանում, սեւ գույնի սարսափազդու ջիպեր էին, որ գնում էին խեղճ գյուղացու հետ նախընտրական հանդիպման։ Դրանից հետո էլ ո՞նց հավատաս դրանց։ Ես չգիտեմ, թե որ կուսակցությունն էր,

բայց հետաքրքիր ա՝ էդ ջիպերն իրանք իրանց կուսակցական փողերո՞վ են առել, թե՞ իրանց աշխատավարձով, ու ո՞նց ա, որ մի կուսակցություն կարա ունենա 30 հատ ջիպ, իսկ մենք էս վիճակին լինենք։ Այսինքն հավատանք, որ ի՞նչ լինի, որ հետո մե՞նք էլ կունենանք էդ ջիպերից, հավատանք, որ իրանք իրար դեմ կսկսեն կռի՞վ անել, ինչի՞ն վստահենք կամ ի՞նչ պահանջենք, որ իրանք էդ ջիպերը չքշեն, «06» քշեն վաղը… Ափսոս էդ փողը, որ ծախսում են, էնքան բան կարելի էր անել էդ փողով, գյուղ կա՝ դպրոց չունի, ծննդատուն չունի։ Էդ փողը դնեին, նման բաներ սարքեին, ոչ թե էդ նախընտրական բաների վրա ծախսեին։ Հիմա մեր հայաթում երբեք ասֆալտ չէր եղել, մեկ էլ տեսնում ես ասֆալտ են արել, եթե դա կաշառք չի, բա ի՞նչ ա, դե ձմեռն անեիք կամ դուրս գայիք ձյունը մաքրեիք, ոչ թե հիմա սկսեիք դա անել, ոնց որ մարդուն էշի տեղ դնեն, էլի… երեւի մեզ հասնում ա, ի՞նչ ասեմ…

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30