Ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան, որ ՄԱԷ-ի «Ալ-Վասալ» թիմի գլխավոր մարզիչն է, հայտարարել է, թե ինքը վերջնագիր է ներկայացրել ակումբի սեփականատեր շեյխ Ահմեդ Բին Ռաշիդ Ալ Մակտումին եւ կլքի թիմը, եթե ակումբի ղեկավարությունը չկատարի նոր ֆուտբոլիստներ գնելու տված խոստումը:
Մարադոնայի խոսքերով, իրեն խոստացել են վեց նոր ֆուտբոլիստ գնել, որոնց ցուցակն ինքը կազմել է անձամբ, սակայն մինչեւ հիմա թիմը համալրվել է ընդամենը երկուսով: «Մոտ օրերս հանդիպելու եմ ղեկավարությանը՝ քննարկելու, թե կարո՞ղ ենք շարունակել միասին աշխատել»,- ասել է արգենտինացի մասնագետը՝ ավելացնելով նաեւ, որ ինքը այդ նպատակով հրաժարվել է անգամ իր աշխատավարձը բարձրացնելուց:
Մարադոնան ֆուտբոլում անցկացրել է շուրջ 30 տարի եւ արդեն հոգնել է: Եվ եթե ակումբի ղեկավարությունը թիմը ֆուտբոլիստներին ձեռք բերելու փող չունի, գուցե ճիշտ կլինի, որ ինքը հրաժեշտ տա մարզաձեւին եւ այլ գործով զբաղվի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ