Օրերս ՌԴ սպորտի, տուրիզմի եւ երիտասարդական քաղաքականության նախարար Վիտալի Մուտկոն «РИА Новости»-ի փոխանցմամբ հայտարարել է, թե Լոնդոնի 2012 թվականի օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականի մրցելույթները հաջող կարելի է համարել 2008 թվականին Պեկինի օլիմպիական խաղերի արդյունքը կրկնելու դեպքում:
Ռուս նախարարը նաեւ ավելացրել է, որ իրենց երկրի հավաքկանի առջեւ ավելի լուրջ խնդիրներ կարելի է դնել միայն 2016 թվականին Ռիո-դե-Ժանեյրոյում կայանալիք օլիմպիադայում:
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կրկին նշեց, որ եթե Պեկինից ինքն ընդամենը օլիմպիական որեւէ մեդալ էր ակնկալում (հայ մարզիկները 2008-ին նվաճեցին վեց օլիմպիական բրոնզ), Լոնդոնից պահանջ-ցանկություններն արդեն ավելի բարձր են, քանի որ դրա համար հիմա արվում է հնարավոր ամեն բան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ