Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ քարոզչական CD-ից. «Երեւի շատ հեռվից մենք իրար սիրենք»

Ապրիլ 26,2012 00:09

Հյուսիսային պողոտայում ՀՀԿ տարբերանշանով զգեստավորված աղջիկներն ու տղաները անցորդներին մեկական վարդ էին նվիրում ու խտասկավառակ՝ վերնագրված «Հավատանք, որ փոխենք»: Ինձ էլ բաժին հասավ: Իսկ ինձ ինչ գիրք են տալիս՝ կարդում եմ, ինչ սկավակառակ են տալիս՝ լսում եմ:

Եվ այսպես, 1500 օրինակով արտադրված խտասկավառակ «Կարեն ստուդիոյի» կողմից, պատվիրատուն ՀՀԿ-ն: Առաջին հինգ երգերն իրոք քարոզչական են՝ այս եւ նախորդ ընտրարշավների ընթացքում հնչած «Տղերքը հանրապետական», «Մենք զավակներն ենք հանրապետական» եւ «բոլոր աստղերի» այլ համահունչ կատարումներ:

Վեցերորդ երգից ինձ թվաց, որ իմ խտասկավառակի հետ ինչ-որ բան այն չէ՝ պատահաբար այլ երգեր են հայտնվել: Հո չէին կարող նույն սխալը երկրորդ անգամ կրկնել: Նախորդ ընտրարշավի ընթացքում Սերժ Սարգսյանի մի հանդիպումից հետո Քրիստինե Պեպելյանը սկսեց երգել. «Չէ, չէ, չէ, չէ, քեզ չենք հավատում» կրկներգով երգը: Այ հիմա էլ ՀՀԿ-ն իր քարոզչական խտասկավառակում ներառել է մի երգ, որը սկսվում է այսպես. «Ես շատ անգամ եմ փորձել, քո հետքերը կորցնել իմ սրտից», եւ կրկներգը. «Երեւի շատ հեռվից մենք իրար սիրենք, որ իրար երբեք ցավ չպատճառենք», ու հետո էլ «արեւի եւ լուսնի նման» իրար չհանդիպելու անհրաժեշտությունն է կարեւորվում: Խոսքն այս երգի մասին է. 

Բայց սա դեռ մի նրբերանգ է: Ողջ մնացած սկավառակը, չնչին բացառություններով … ինչպես բնորոշեմ… տաքսի-երթուղային-հարսանիքային երաժշտություն է: Չէ, ուղղակիորեն հարսանիքային տաշ-տըմբլ էլ կա. «Երկու ծաղիկ, երկու գարուն, հանդիպել են Երեւանում: Ինչ գեղեցիկ զույգ են կազմում»:

Ինձ հետ նույն սենյակը կիսող Մարգարիտա Հարությունյանը, որը ռոք է սիրում՝ այս ողջ ընթացքում, ինչ ես ՀՀԿ քարոզչական խտասկավառակն էի ունկնդրում՝ էլ Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի տանջանքները հիշեց, էլ այն, որ ինքը Սարաջեւի անվան դպրոցն է ավարտել…

Եթե ենթադրենք, որ դժվար է կանխատեսել, թե խորհրդարանական մրցամարտն ինչ արդյունք կունենա ՀՀԿ-ի համար՝ մի բան հաստատ է, որ երաժշտական ճաշակի մրցամարտում այս օրինակով կուսակցությունը հաստատ հաղթող չէ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30