«Եթե մտահոգ են ու իրոք ցավում են երկրապահի համար ու համարում են, որ ինչ որ բան կա սխալ կամ պետք է ազդեն այդ ուղեգծի, քաղաքականության վրա, կամ էլ պետք է դուրս գան ԵԿՄ-ի շարքերից», – Aravot.am- ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի օգնական Վարդան Վարդանյանը՝ անդրադառնալով ԵԿՄ անդամ, գյումրեցի ընդդիմադիր ազատամարտիկ Ժորա Աթոյանի հայտարարություններին, թե միությունում մնացել են աննամուսները, տակ փորողներն ու դավաճանները:
Պարոն Վարդանյանն ասաց, որ այսօր ԵԿՄ-ն էլ կարիք ունի նման մարդկանցից մաքրել իր շարքերը: Նրա խոսքերով, այս տարի Երկրապահ կամավորականների միությունից 27 անդամ է դուրս եկել, բայց փոխարենը 4827 նոր անդամով է համալրվել.« Երկրապահից եթե մի խումբ մարդիկ դժգոհ են, կարող են փորձել ճիշտ հունի վրա դնել կամ դիմում գրել ու դուրս գալ: Չարախոսներ միշտ են եղել ու կան նաեւ հիմա, ու փորձեր եղել են միությունը քանդելու, բայց ԵԿՄ-ն չի քանդվի, հայ ազգի թշնամիներն են, որ կարող են ասել թող քանդվի: Բոլորի անունից չեմ կարող խոսել, հնարավոր է ՝ ավելի քան 40 000 անդամների մեջ կարող են նաեւ աննամուսներ, դավաճաններ ու տակ փորողներ լինեն լինեն… բայց ԵԿՄ-ի կարիքը շատ ունեն, վաղը չէ մյուս օրը Աստված չանի պատերազմ եղավ, էլի պիտի ընկնեն էս տղերքի ոտքերը՝ ասեն վայ մեզ փրկեք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև