Լրահոս
Օրվա լրահոսը

Տարեկան 3 038 815 000 դրամ եկամուտ ունեցող թեկնածուն ավտոմեքենա ու թանկարժեք գույք չունի՞

Ապրիլ 25,2012 23:38

Հայաստանի 10 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված  «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, «Սովռանո» ՍՊԸ-ի հիմնադիր Արման Սահակյանի տարեկան եկամուտը կազմում է  3 միլիարդ 38 միլիոն 815 հազար 422 դրամ: Այս մասին ընթերցում ենք թեկնածուի`   թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին   գույքի և եկամուտների մասին ներկայացրած հայտարարագրի մեջ:

Այստեղ տեսնում ենք, որ Արման Սահակյանի աշխատավարձը «Սովռանոյում» կազմում է  6 միլիոն դրամ, «Վիդիս Դիսթրիբյուշն» ՍՊԸ-ից ստացած փոխառությունը 2 միլիարդ 215 միլոն 340 հազար դրամ է և այսպես շարունակ, սակայն զարմանալիորեն դատարկ է մնացել  «Շարժական գույք» վերնագրի տակ գտնվող  աղյուսակը: Մենք «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամլո  քարտուղար   Աննա Թադևոսյանից հետաքրքրվեցինք, մի՞թե այսքան փող ունեցողը իր սեփական ավտոմեքենան չունի: «Գործարարը հիմնականում ճամփորդության մեջ է և բնավորությամբ անհամբեր է, դրա համար էլ ավտոմեքենա չի վարում, մտավախություն կա, որ միշտ շտապելու պատճառով  կխախտի երթևեկության կանոնները: Դրա համար նա օգտվում է իր հիմնարկների ծառայողական մեքենաներից»: Իսկ գործարարը մի՞թե թանկարժեք գույք չունի, որ այդ տողը ևս դատարկ է մնացել: «Նա նորմալ բիզնեսմեն է, որը չունի հակումներ թանկարժեք գույքի նկատմամբ, սիրում է  ապրել համեստ կենցաղով, իր համար ավելի մեծ արժեք է ֆուտբոլային ակումբ պահելը, քան թանկարժեք գույք ձեռք բերելը: Նա միշտ ասում է`   ամսական այնքան ներդրումներ, որքան կատարում եմ «Շիրակ» ֆուտբոլային ակումբում, կարող էի այդ գումարով իմ ընտանիքը ամիսներ շարունակ  պահել Եվրոպայում, բայց քանի որ այդ գումարը նա ստեղծում է  այս երկրում, ուզում է, որ այն փոխադարձվի այստեղ», -ասաց Աննա Թադևոսյանը:

Ունեցվածքի առումով միջին տեղում է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Նրա եկամուտը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, որը կազմել է 3 միլիոն 401 հազար 520 դրամ, օտարել է  Գյումրու Լալայան 2/12 հասցեում գտնվող իր բաժնեմասերը ` ստանալով 3 միլոն 911 հազար 740 դրամ, իսկ դրամական միջոցները հայտարարագիր ներկայացնելու պահի դրությամբ կազմել են 168 000 000 դրամ և 20 000 ԱՄն դոլար: Վերջինս ունի Գազ 968 մակնիշի և Տոյոտա Land Cruiser մակնիշի մեքենաներ, վերջինիս գինը, ըստ մասնագետների, տատանվում է 40-60 հազար դոլարի սահմաններում:

 

Իսկ ՀԱԿ-ի թեկնածուն` Մուրադ Գրիգորյանը, ով ժամանակին պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Շիրակի մարզում, ընդհուպ մինչև եղել է ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Ախուրյանի շրջանում, ինչպես նաև  Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ, Ախուրիկ գյուղում ն գրանցված  3516 մետր քառակուսի հողամասից բացի,  այլևս ոչինչ չունի, իսկ հողամասը համատեղ սեփականության կարգով է :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30